Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա բացառվում է. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Հանդիպումը տեղի է ունեցել փակ, գաղտնի պայմաններում, շատ բաներ չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է մեր մտահոգություններին, դրանք չեն կարող փարատվել, որովհետև գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր, կրակոցներ, և թշնամին շարունակում է  լինել ՀՀ տարածքում»,- ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկմանը, որին մասնակցել էր ԳՇ պետի տեղակալը:

Պատգամավորը նկատեց, որ մի քանի ամիս է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի սահմաններից ներս և այդ ժամանակահատվածում զինծառայողներ են գերևարվել, զոհվել և ստեղծված իրավիճակի պատճառով էլ «Հայաստան» խմբակցությունը պահանջել էր հանդիպում:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ քննարկման ժամանակ հնչեցվել են բազմաթիվ հարցեր, որոնց մի մասի վերաբերյալ տրվել է տեղեկատվություն, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով չեն մեկնաբանվել։

«Մեր մտահոգությունները պայմանավորված են Հայաստանի սահմանին տիրող լարվածությամբ։ Թշնամին արդեն երեք ամիս է՝ ներխուժել է Հայաստանի սահման, ունենք գերիներ, զոհեր, վիրավորներ։Մեր մտահոգությունները չեն կարող փարատվել, որովհետեւ թշնամին շարունակում է մնալ Հայաստանի տարածքում։ Բազմաթիվ հարցեր ենք տվել  ու պատասխաններ ստացել, դրանց մի մասը եղել է տեղեկատվական, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով ամբողջությամբ չեն մեկնաբանվել։ Կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումների անհրաժեշտություն մշտապես կա, ավելի բարձր մակարդակով պետք է լինեն այդ հանդիպումները։ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ մեր մտահոգությունները չեն փարատվել և մենք հսկայական ծավալի աշխատանք ունենք անելու»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Նա նաև հայտնեց, որ փակ հանդիպմանը ժամանակ չի քննարկվել Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց Հայաստանի հետ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել:

«Ալիևի ցանկությունը մեզ հայտնի է, բայց Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա բացառվում է։ Բնականաբար, օգտվելով իրավիճակից, թշնամի երկրի ղեկավարը փորձելու է ճնշումների միջոցով հասնել իր ուզածին։ Թշնամու ուզածն ու նպատակն ակնհայտ է, խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք այդ ամենին պատրաստվում, ինչպես ենք դիմագրավում, ինչ քայլեր ենք ձեռնարկում, սեղանին ինչ փաթեթ է դրված, որն է մեր տեսակետը և այլն»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամը։

 

 

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները