Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, ոստիկանները եղել են դիմակավորված ու զինված. ձերբակալվածները մանրամասներ են ներկայացրել ՄԻՊ-ին

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և Ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել է իրավունքների պաշտպանության վիճակը:

Այցի, առանձնազրույցների, ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մարդու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների մի շարք  խնդիրներ՝

 

· Գորիս համայնքի ղեկավարի 2 տեղակալների, համայնքապետարանի 2 աշխատակցի ձերբակալելու նպատակով բերման ենթարկելու համար Ոստիկանության ծառայողները սկզբում փակել են համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը.

·   Այնուհետև, Ոստիկանության, ըստ առանձնազրույցների, 20 դիմակավորված և ինքնաձիգներով զինված ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել է համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան քաղաք:

Ոստիկանության նշված ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն էլ աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով:

Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ձերբակալման որոշումն իրագործելիս և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել:

·  Բերման ենթարկելիս, մասնավորապես՝ համայնքապետարանի շենքից դուրս բերելիս ու մեքենա նստեցնելիս, իրականացրել են լուսանկարահանում և տեսանկարահանում:

Ընդ որում, դա տեղի է ունեցել ձերբակալվողների, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ: Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու:

Բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ 3 կանայք, նշել են, որ իրենց բերման ենթարկելը տեղի է ունեցել արժանապատվությունը նվաստացնող եղանակով, ցուցադրաբար, հատուկ արվել է այնպես, որ դա տեսնեն համայնքապետարանի շենքում գտնվողներն ու քաղաքի բնակիչները:

· Ձերբակալման և բերման ենթարկելու գործընթացը կազմակերպվել է այնպես, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չունենան հրավիրելու փաստաբան:

Ոտիկանության ծառայողները թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից (միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ)՝ առանց պատճառաբանության կամ որևէ պատճառ նշելու:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որ տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում:

· Մենուա Հովսեփյանը տեղեկացրել է, որ շենքից դուրս բերելիս և մեքենա նստեցնելիս իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, նրա պնդմամբ, միայն լուսանկարելու և տեսանկարելու համար:

· Ձերբակալվածներից երեքն ունեն անչափահաս երեխաներ:

Բոլոր ձերբակալվածները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները: Նշել են, որ իրեց նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ազատությունից զրկելն անօրինական են՝ հիմքեր չունեն և կատարվել են իրենց իրավունքների խախտումներով:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների նշված գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները:

Մասնավորապես, միջազգային նշված իրավաբանության ուղիղ պահանջներով՝ դիմակով և ինքնաձիգերով զինված լինելը թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, բերման ենթարկվողներն իրական վտանգ են սպառնում Ոստիկանության ծառայողների կյանքին:

Ընդ որում, դիմակների, ձեռնաշղթաների կիրառումը և առավել ևս ինքնաձիգերով 20 ոստիկանի զինված լինելը պետք է լինի բարձր չափանիշներով հիմնավորված:

Իրավապահ մարմինը պետք է ցույց տա, թե ինչ հանգամանքներով էր պայմանավորված այդ քանակի ինքնաձիգերով զինված, դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելն ու ձերբակալումն իրականացնելը, ովքեր նաև կիրառել են ձեռնաշղթաներ,  ինչպես նաև չեն ներկայացել բերման ենթարկելու ողջ ընթացքում:

Միջազգային նշված պահանջներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրավապահ մարմինների հաշվետվողականությունն ու թույլ չտալ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում:

Իսկ կոնկրետ դեպքում խոսքը գնում է 1 տղամարդու և 3 կնոջ մասին: Ընդ որում, կանանցից մեկն էլ 65 տարեկանից բարձր է: Միջազգային նշված պահանջներին հակասում է նաև այն, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելու ողջ ընթացքում, այդ թվում՝ Երևան տեղափոխման ընթացքում, չեն ներկայացել:

Ազատությունից զրկված ցանկացած անձի համար փաստաբանի, զանգի իրավունքները, վատ վերաբերմունքի բացառման պահանջները միջազգայնորեն ուղիղ երաշխավորված նվազագույն երաշխիքներ են: Դրանք նպատակ ունեն քրեական վարույթի սկզբնական՝ ամենառիսկային փուլում պաշտպանել մարդուն ոչ օրինական հետապնդումներից ու ազատությունից ոչ օրինական զրկելուց, երաշխավորել նրա արդարացի պաշտպանությունը պետության գործադրած քրեական հետապնդման մեխանիզմից:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավապահ մարմիններին:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին
Ամենաընթերցվածները