Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի դինամիկա ունենք: Հիմա մեր նպատակն է՝ նախ այսօրվա ընթացիկ իրավիճակը հասկանալ և մտքեր փոխանակել առաջարկներ լսել հետագա անելիքների վերաբերյալ: Նաև քննարկել պատվաստումների հետ կապված դինամիկան և դրա վերաբերյալ մեր առաջիկա անելիքները: Նախ կլսենք առողջապահության նախարարին, որից հետո նոր մտքեր կփոխանակենք»: 

 

 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը 2021 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ. արձանագրվել է ընդհանուր 234 814 դեպք, բուժում է ստանում 2704 անձ, առողջացել է 222 801 անձ, մահացել է 4702 անձ, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1136 անձ: Նախարարը նշել է, որ թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավական լարված է. այդ մասին է խոսում դեպքայնության աճը, նաև օրական թեստավորումների թվի աճը: Այս պահին առկա է ծավալված 10 բժշկական կազմակերպություն, որտեղ հոսպիտալացված է 929 քաղաքացի, ծանր վիճակում է գտնվում 483 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 100 քաղաքացի:

Պատվաստումային գործընթացի վերաբերյալ նախարարը զեկուցել է, որ աճի դինամիկա է նկատվում. այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 220 000-ից ավելի է, ընդ որում՝ դրանից շուրջ 100000-ն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում: Պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկա օրերին նախատեսվում է նոր խմբաքանակի ստացում: Ա. Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը շարունակում է մնալ վարակի տարածումը կանխարգելող առավել արդյունավետ միջոց. այդ մասին է վկայում նաև այն, որ չնայած աշխարհում դեպքայնության աճին՝ այն երկրներում, որտեղ պատվաստվածության մակարդակը բարձր է, քովիդով պայմանավորված հոսպիտալացման ցուցանիշը ցածր մակարդակի վրա է: Նախարարը նշել է, որ համապատասխան փոփոխություններ են իրականացվում, և նախատեսվում է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգում պատվաստումների ընթացքին՝ նշելով, որ հուլիսի վերջի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 53 տոկոսի: Գործընթացը շարունակվում է:

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պահպանման, վերահսկողության ուժեղացման, պատվաստումային գործընթացի խթանման, հնարավոր  սահմանափակումներին վերաբերող հարցեր: Եվս մեկ անգամ կարևորվել է հանրային լայն իրազեկում իրականացումը թե՛ վերահսկողության խստացման, թե՛ պատվաստման արդյունավետության վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարելի պահել համաճարակային իրադրությունը:

Վարչապետի դիտարկմամբ՝ վիճակագրության վերլուծությունը վկայում է, որ կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում լարվում է, և պետք է խստացնել վերահսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ: Մասնավորապես, պետք է խստացվի փակ տարածքներում դիմակների կրման նկատմամբ վերահսկողությունը, և պատկան մարմինները պետք է ակտիվ աշխատանք իրականացնեն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի համաճարակային իրավիճակը մնա կառավարելի, և լոքդաունի գնալու անհրաժեշտություն չառաջանա, ինչպես որ ներկայում արվում է տարբեր երկրներում:

Քննարկման արդյունքներով կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները