ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Քաբուլից տարհանումը՝ թռիչքուղին մարդկանցից մաքրելու համար (տեսանյութեր)

ԱՄՆ-ի բանակը ժամանակավորապես դադարեցրել է Քաբուլից տարհանումը, որպեսզի թռիչքուղուց հեռացնի մարդկանց, որոնք փորձում են բարձրանալ ինքնաթիռներ կամ կախվել շասսիից: Այս մասին Reuters-ին հայտնել է Պենտագոնից մի աղբյուր՝ չկարողանալով հստակեցնել, թե որքան կտևի դադարը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի բնակիչները փորձում էին հեռանալ Աֆղանստանից՝ դրսից կախվելով մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանից մեկնող քաղաքացիական ինքնաթիռներից կամ ամերիկյան բանակի օդանավերից: 

Տասնյակ աֆղանցիներ շրջապատում են օդանավերը և վազում դրանց հետևից: Միևնույն ժամանակ, նրանցից ոմանք փորձում են կախվել ինքնաթիռների տարբեր մասերից: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու աֆղանցիներ մահացել են Քաբուլում թռիչք իրականացնող ինքնաթիռի շասսիից կառչելիս: Աֆղանստանի բնակիչները, որոնք, նախնական տվյալներով, աշխատել են ամերիկյան զինվորականների հետ, փորձել են փախչել ինքնաթիռով: Սակայն ինքնաթիռում նրանց համար տեղ չի եղել: Փախստականները կառչել են շասսիից, սակայն վայր են ընկել, երբ ինքնաթիռը բարձրություն է հավաքել:

Կիրակի թալիբները վերահսկողություն են հաստատել Քաբուլի վրա: «Թալիբան» շարժման համահիմնադիրը հայտարարվել է Աֆղանստանի նոր նախագահ այն բանից հետո, երբ շարժումը հայտարարել է, որ քսանամյա արևմտյան օկուպացիան «ավարտվել է»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները