Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը` Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ

Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների զարգացմանը:
 
ՀԲՖ 2021-ը կանցկացվի  Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և կդառնա տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը Հայաստանի Հանրապետությունում:
 
Այս մասին հայտարարվել է այսօր՝ ստարտափ-նախագծերի եւ Հայաստանում գործող տարածաշրջանային և միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների՝ գործարար համայնքի հետ հատուկ հանդիպման ընթացքում:
 
Նախագծի նպատակն է՝ նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր գործարար համայնքների միջև, ամրապնդել նորարարական ձեռներեցության ոգին երկրում:
 
«Այսօր մեզ համար, ինչպես և նախկինում, ուժեղ Հայաստան ունենալը գերակա նպատակ է: Մենք շարունակում ենք փնտրել ու հնարավորություններ գտնել ազգային տնտեսության մրցունակության բարձրացման, երկրի բնակչության բարեկեցության ամրապնդման համար։ Ֆորումը հերթական քայլն է այդ ուղղությամբ, որի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի միջև արդյունավետ գործարար հարաբերությունների ու փոխգործակցության ձևավորումն է: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ձևավորել կայուն գործարար միջավայր եւ վստահորեն նայել ապագային», - նշվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ նախագծի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
 
Հայկական բիզնես ֆորումը կանցկացվի առաջին անգամ, պլանավորվում է հետագայում ընդարձակել ֆորումի սահմանները, ստեղծել նոր հնարավորություններ ողջ աշխարհի հայ գործարար համայնքի շրջանում տնտեսական փոխգործակցությունը ամրապնդելու համար:
 
Ֆորումին պատրաստվելու ընթացքում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 20-ը Հայաստանի քաղաքներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել երկրի գործարար համայնքի փոխգործակցությունն ու փորձի փոխանակում ապահովել։
 
Հայ գործարարների ասոցիացիա
 
Нет описания.
 
Հայ գործարարների ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորել է հայկական ծագումով հաջողակ գործարարներին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապեր ստեղծելու և դրանք ամրապնդելու նպատակով: Ասոցիացիայի հիմնական առաքելությունը Ռուսաստանում նոր հայ գործարար համայնք ստեղծելն է, որը կձևավորի փոխշահավետ գործընկերություններ և վստահության մշակույթ ձեռնարկատերերի շրջանում:
 
Ասոցիացիայի հիմնադիրները մարդիկ են, որոնք տարիներ շարունակ իրենց գործունեության ընթացքում զգալի ներդրում են ունեցել Հայաստանում և Ռուսաստանում խոշոր բիզնեսը զարգացնելու գործում, նպաստել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և ռուս-հայկական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը: Նրանք են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» ԲԱԲ տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնաթյանը, «ՌԱՆԴ-ՏՐԱՆՍ»NEBO.digital ԸԽ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Ավագումյանը, «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը:
 
Ասոցիացիայի ռեզիդենտներ են ոչ միայն գործող և հաջողակ, այլ նաև ապագա ձեռնարկատերերը, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է պատրաստել:
 
«Տաշիր» ընկերությունների խումբ
 
«Տաշիր»-ը Ռուսաստանում գործող բազմապրոֆիլ ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999թ. և միավորում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արդյունաբերական, ֆինանսական և էներգետիկ, ինչպես նաև կառուցապատման, անշարժ գույքի առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 000-ը: Ընկերությունների խումբը գործունեություն է իրականացնում Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքում: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
դիտվել է 62 անգամ
Լրահոս
«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»
Ամենաընթերցվածները