Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները

Արդեն երկու ամիս է, ինչ Ucom ընկերությունը ներկայացրել է ձայնային ծառայության Level Up կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդներին օգտվել իրական անսահմանափակ ինտերնետից: Ի դեպ, Level Up 1700 մարզային կանխավճարային փաթեթով մարզերի բաժանորդներն ստանում են ավելին, քան նախատեսված է համանուն ոչ մարզային փաթեթով։

Մասնավորապես, Level Up 1700 մարզային սակագնային պլանին միանալու դեպքում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն ամսական ընդամենը 1700 դրամի դիմաց կստատնան 300 րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա, իսկ ներառումներն սպառելուց հետո կզանգեն 15 դրամ/րոպե սակագնով։ Բացի այդ, տվյալ սակագնային պլանին միացած բաժանորդները կստանան 8 ԳԲ ծավալով ինտերնետ։

Եվ սա դեռ ամենը չէ: Բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել 28 հայտնի և հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են՝ WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Messenger-ը, Zangi-ն և այլն: Ավելին, Level Up 1700 մարզայինը հնարավորություն է ընձեռում անսահմանափակ  կիսվել նկարներով և անձնական տեսանյութերով Facebook, Instagram, TikTok սոցիալական հարթակներում և վայելել նախընտրած երգացանկը՝ Yandex Music և Spotify հավելվածների միջոցով:

«Ucom-ի Level Up նոր սերնդի սակագնային պլաններն ի սկզբանե նախատեսված են հնարավոր բոլոր սահմանները կոտրելու համար: Այս սակագնային պլանները հասանելի են բոլորին՝ անկախ բնակության վայրի սահմանափակումներից: Այնուամենայնիվ, հատուկ մարզերի համար ստեղծված Level Up 1700 մարզային սակագնային պլանով Հայաստանի մարզերի բոլոր բնակիչներն ստանում են ավելին, քան նախատեսված է սովորական Level Up 1700-ով»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։    

Level Up 1700 մարզային սակագնային պլանին կարելի է միանալ մարզերում գտնվող Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում: Բացի այդ, փաթեթում ներառված րոպեները հասանելի են միայն Երևանից դուրս՝ Հայաստանի մարզերից զանգելու համար:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին
Ամենաընթերցվածները