Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն

Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտն ու IDBank-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Բանկի աջակցությամբ մշակվում և ներդրվում է «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագիր։

Նշված մասնագիտացմամբ հայտարարվել է ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար:

«Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսագիտության մեջ և բիզնեսում» ամբիոնի վարիչ Անի Ավետիսյանի խոսքով՝ ծրագիրը մշակվել է IDBank-ի մասնագետների անմիջական մասնակցությամբ և տվյալների վերլուծության ոլորտի արտասահմանյան բուհերի շրջանավարտ հանդիսացող մասնագետների ներգրավմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի և միջազգային աշխատաշուկայի արդի պահանջները։ «Մեզ համար շատ կարևոր է համալսարան - մասնավոր սեկտոր համագործակցությունը, քանի որ բացի տեսական գիտելիքներից՝ մենք նպատակ ունենք մեր ուսանողներին ապահովել պրակտիկ դասընթացներով։ Ուրախ ենք, որ IDBank-ը՝ որպես ոլորտի առաջատար ընկերություն, ի դեմս իր պրոֆեսիոնալ աշխատակիցների, պատրաստակամություն հայտնեց մասնակցելու ծրագրի մշակմանը»,- ասել է Անի Ավետիսյանը և նշել, որ դասերը վարելու են կրթական համակարգի և տվյալների վերլուծության ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև այլ երկրներից։

Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն իր խոսքում կարևորել է «Տվյալների վերլուծություն» մասնագիտացումը՝ որպես զարգացող ուղղություն։ «Ներկայում ոչ միայն բանկային համակարգը, այլև տնտեսության բոլոր ճյուղերն առաջնորդվում են տվյալահեն ռազմավարությամբ։ Առանց տվյալների բազայի, և, որ ավելի կարևոր է, դրա ճիշտ վերլուծության, ժամանակակից աշխարհում դժվար է, եթե չասեմ՝ անհնար է կայացնել ռազմավարական ճիշտ որոշումներ։ Սա վերաբերում է նաև մեր պետությանը․ միայն որակյալ կրթությամբ է կարելի ամուր պետություն կառուցել։ Հենց այդ պատճառով մեզ հետաքրքրեց Հայ-Ռուսական համալսարանի առաջարկը, ու շնորհիվ մեր համագործակցության՝ Հայաստանում այս ոլորտը կհամալրվի բանիմաց, գիտակ մասնագետներով», - ասել է Կարեն Նալբանդյանը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Մարիանա Էդիլյանը նշել է, որ աշխատաշուկայում այս պահին տվյալների վերլուծության մասնագետները պահանջված են, սակայն համապատասխան որակավորում տվող մասնագիտացումներ գրեթե առկա չեն, ուստի ուսանողները ստիպված են լինում որակավորում ստանալ միջազգային դասընթացների միջոցով։ «Ուրախ ենք, որ IDBank-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ այսուհետ մեր ուսանողները հնարավորություն կունենան կրթվել Հայաստանում՝ միաժամանակ ստանալով Հայ-Ռուսական համալսարանի բարձր որակավորում։ Ի դեպ՝ նշեմ, որ լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի իրենց գիտելիքները գործնականում կիրառել IDBank-ում՝ պրակտիկայի շրջանակներում կամ այլ ձևաչափով», - նշել է Մարիանա Էդիլյանը։

«Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու համար այցելե՛ք համալսարանի կայք:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

  

 
դիտվել է 92 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները