Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի հեռախոսը չի զննվել. 168.am


Հունվարի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը եւ ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը:

Հայտնի է, որ դեռեւս 2018թ. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման գործով իր հեռախոսը տվել էր նախաքննական մարմնին. «Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրե՛ք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը»:

«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվել է իր հեռախոսը տալ քննիչներին՝ գործով անհրաժեշտ հանգամանքները պարզելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սասուն Խաչատրյանն իր հեռախոսը չի տվել. արդյոք պատճառն ա՞յն է, որ հենց ինքն է զանգահարել «դատավոր Հրաչին», հրահանգել Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել: ՀՔԾ-ից պատասխանեցին. «Գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, եւ պարոն Խաչատրյանը այնտեղ նախազգուշացվել է նախաքննական տվյալներ չհրապարակելու մասին, հետեւաբար՝ նա չի կարող տվյալներ հայտնել Ձեր հարցադրման առնչությամբ»»,- գրել էր թերթը:

168.am-ը Քննչական կոմիտե (ՔԿ) հարցում ուղարկեց՝ ցանկանալով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանները՝

1. Ե՞րբ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած գաղտնալսումների փաստով քրեական գործը:

2. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Արթուր Վանեցյանի հեռախոսը:

3. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Սասուն Խաչատրյանի հեռախոսը:

4. Եթե կա ժամկետների տարբերություն ուժային կառույցների վերոնշյալ ղեկավարների հեռախոսների փորձաքննության ժամկետների մեջ, ինչո՞վ է դա պայմանավորված:

5. Փորձաքննության ենթարկվե՞լ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը: Եթե այո, ե՞րբ:

ՔԿ-ից մեզ պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու եւ համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Հավելել էին նաեւ, որ հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու եւ համացանցում տարածելու հանգամանքները:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, մասնագետի մասնակցությամբ՝ «Oxigen software detective 9.2.0.75» արտոնագրված ծրագրային ապահովման կիրառմամբ կատարվել է Ա. Վանեցյանի եւ Ս. Խաչատրյանի բջջային հեռախոսների զննում»,- 168.am-ին ասել էին ՔԿ-ից՝ հավելելով նաեւ, որ վերոնշյալ ծրագրային ապահովումը հանդիսանում է ոլորտում լավագույններից եւ արդյունավետներից մեկը, եւ հենց դրա կիրառմամբ են ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկներն իրականացնում համապատասխան փորձագիտական հետազոտություններ:

ՔԿ-ից տեղեկացրել էին նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բջջային հեռախոսը փորձաքննության չի ենթարկվել:

Անհասկանալի է, իհարկե, թե ինչո՞ւ այդ գործով 3 ֆիգուրանտներից մեկի հեռախոսը հետաքրքրություն չի ներկայացրել նախաքննական մարմնի համար, եւ արդյո՞ք դա պայմանավորված է նրա զբաղեցրած պաշտոնով, սակայն այդ մասին ՔԿ-ն լռել էր:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները