Ողջունելի է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը. Արման Թաթոյան


Ողջունելի է Երեւանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը եւ խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ողջունելի է Երեւանի ավագանու անդամների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումը եւ խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։

Հատուկ կարեւորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։

Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երեւույթ է, առավել եւս եթե հարցը վերաբերում երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ։

Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսեւորումներին։ Նման երեւույթները բացարձակ անթույլատրելի են, առավել եւս որ մեր դիտարկմամբ՝ հաճախ դա արվում է այնպես, որ վիրավորանք հասցվի Վարչապետի դստերը՝ թիրախավորելով նրա սեռը եւ տարիքը։

Նման երեւույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները եւ վտանգում են համերաշխությունը մեր հասարակությունում»։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները