Սյունիքը գլխատում են. Եթե հիմա ինչ-որ բան լինի, ո՞վ է սահման գնալու. Վահե Հակոբյան

Քննչական կոմիտեն նմանվել է Perfect TV-ին, որովհետև նրա հրապարակած հաղորդագրության մեջ անհիմն, առանց ապացույցի ենթադրություններ է լցրել, ինչը ո՛չ վայել է, ո՛չ էլ բնորոշ նրանց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Որոտանի համայնքապետին վերաբերող գործին։

«Սյունիքի բոլոր համայնքապետերին ճնշում են, տանում են։ Առանց կարգուկանոնի տեռոր են անում։ Հենց հիմա Մանվել Փարամազյանի դատն է ընթանում, որևէ հիմք չունեն, բայց համոզված եմ, որ դատավորը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացնելու, որովհետև իրենց գրպանի դատավորն է գործը քննում։ Դրա համար էին շտապում, որ Կենտրոն ընկներ անպայման»,-ասաց Վահե Հակոբյանը։

Վերջինս նշեց, որ Սյունիքը հիմա գլխատում են, իսկ թե պատճառն ինչում է կայանում, տեղյակ չէ։

Դիտարկմանը, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խոսքով իրենք խանգարում են գործող իշխանություններին, Վահե Հակոբյանն ասաց. «Ճիշտ է ասում։ Բա հիմա եթե այնտեղ թեմա դառնա, ո՞վ է գնալու սահմանի մոտ։ Միշտ համայնքապետերն են գնում իրենց ջոկատներով։ Հիմա ո՞վ է գնալու»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները