Դատապարտում ենք Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը

Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի պաշտոնական էջում գրել են․

«ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը խորապես մտահոգություն է հայտնում վերջին շրջանում կին քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական ճնշումների և հետապնդումների տարածվող դեպքերի շուրջ: Հատկապես սոցիալական հարթակներում նկատելի է նաև կին քաղաքական գործիչների նկատմամբ տարածվող ատելության խոսքն ու վիրավորական կոչերը: Դատապարտում ենք նաև Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը: Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տված ամուսինները պատմում են, թե ոստիկանությունում ինչպես են իրենց ստիպել վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տալ/ https://www.youtube.com/watch?v=U7lxdmbg3-w /:
 
Խնդրանքով դիմում ենք ՀՀ-ում Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Arman Tatoyan-ին՝ անդրադառնալ կին քաղաքական գործչի նկատմամբ հնչեցված ատելության կոչերին և ոչ իրավաչափ հետապնդումներին: Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում խրախուսել է կանանց քաղաքական մասնակցությունը, սակայն այսօր տեսանելի է, որ քաղաքական անառողջ միջավայրում կանայք թիրախավորվում են և անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով ենթարկվում հանրային պարսավանքի, ինչն անընդունելի է ժողովրդավարության հաստատման համար:
 
Հուսով ենք, որ միջազգային տարբեր կազմակերպություններ ևս ստեղծված իրավիճակին համարժեք գնահատական կտան: Լուսինե Ավետյանը եղել է Հայաստանում օրինակելի քաղաքական գործիչ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ծրագրերում հանդես է եկել որպես լավագույն օրինակ, արժանացել է մրցանակների և պատվոգրերի, բազմաթիվ երիտասարդների համար եղել ոգեշնչող անհատականություն: Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ամեն օր ավելի մեծ տարածում ստացող ատելության կոչերը: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում նաև այս գործի շրջանակներում ոչ իրավաչափորեն հարցաքննության ենթարկվող բոլոր այն կանանց, ովքեր անպաշտպան են, որոնց ճնշում են, վախեցնում, ինչի արդյունքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները: Ստեղծված իրավիճակն ու դեպքերի զարգացումը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր կին քաղաքական գործիչների, քաղաքական այլախոհների նկատմամբ:
դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին
Ամենաընթերցվածները