Շիրակի մարզում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

 

«Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է  ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին մեզ,  ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չզբաղվել ինքնաբուժմամբ, բուժումը հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում:

 

Կանայք միսը գնել էին հարևանից և վարակվել այն մշակելու ժամանակ:

 

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ  հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց: 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»
Ամենաընթերցվածները