Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում, նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած, «մուռ է ուզում հանի». Վահե Հակոբյան

Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնին ընտրել է Տիգրան Սահակյանին։ Այս նշանակումը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում եւ փաստաբանների շրջանում, երեկվանից արդեն համացանցը ողողել են դատավորի մասին գրառումներով, ափսոսանքի խոսքերով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանն այլեւս չի կարողանա անկախ գործել, Սահակյանի ընտրությունը դատական համակարգը կառավարելի դարձնելու նպատակ ունի։

ArmDaily.am-ը մի քանի հարց ուղղեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսադր Ազարյանին։

 
 

- Ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Սահակյանի ընտրությունը դատարանի նախագահի պաշտոնում։

- ԲԴԽ որոշումներին գնահատական կտամ միայն այն պարագայում, եթե դրանք կայացվեն իմ վերաբերյալ։

- Արդյոք Վերաքննիչի դատավորները հենց նրա՞ն էին տեսնում այդ պաշտոնին։

 

- Վերաքննիչի դատավորներին մեկ ամսից ավել է՝ չեմ տեսել, արձակուրդում եմ, երկրում չէի։

 

- Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս ընտրությունը, ի՞նչ նպատակ, խնդիրներ կան լուծելու այս նշանակմամբ։

- Հանրությունը չափազանցնում է դատարանների նախագահների դերակատարությունը։ Այս պաշտոնն, ըստ իս, ավելի շատ գլխացավանք է, քան արտոնություն։ Դատական օրենսգրքով ամրագրված են դատարանների նախագահների լիազորությունները։ Կարդացեք եւ ինձ ցույց տվեք գեթ մեկ արտոնություն։ Արտոնությունը միայն ծառայողական մեքենա ունենալն է։ Ասեմ նաեւ, եթե ոմանց թվում է, թե իրենց ուզած թեկնածուն դատարանի նախագահ նշանակելով կարող են այդ դատարանը իրենց բուռը հավաքել, ապա դա միայն ժպիտ կարող է առաջացնել։

- Ի դեպ, համառորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում եք ներկայացնելու՝ երկարատեւ արձակուրդից վերադառնալուց հետո։

- Համառորեն հերքում եմ, 2,5 տարի առաջ էլ գրել էին, թե քաղաքական ապաստան եմ հայցել եվրոպական երկրներից մեկում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները