Ի՞նչ ասելիք ունեն հանրությանը Վանեցյանն ու Թովմասյանը


Երեկ, իր տանը կատարված խուզարկությունից հետո, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, խոսելով կատարվող գործընթացների իր մեկնաբանությունից, նշեց, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս շուտ ազատվել իրենից՝ որպես ՍԴ նախագահ, ասել է թե՝ իշխանությունները շտապում են: Սակայն ու՞ր: Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում, ի՞նչ վերջնաժամկետներ ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած քայլի և ովքե՞ր են Փաշինյանի համար սահմանել այդ վերջնաժամկետները:

Պարզ է, որ նպատակը Սահմանադրական դատարանով ինչ-որ կարևոր հակաօրինական, հակասահմանադրական օրենք անցկացնելն է, ու թեև Հրայր Թովմասյանն այդ դատարանի դատավորներից ընդամենը մեկն է, սակայն Փաշինյանը գիտակցում է, որ չեզոքացնելով ՍԴ ղեկավարին, մյուս դատավորների հարցը լուծելը շատ ավելի հեշտ կլինի։ Այս օրերին թուլանում է հիմնավորումը, որ Հրայր Թովմասյանը խանգարում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախատեսած դատական որոշումներին․ Քոչարյանի դատն ընթանում է առավել հնարավոր դանդաղ հունով, ավելին՝ ՍԴ-ն օրերս հրաժարվեց վարույթ ընդունել երկրորդ նախագահի դիմումը: Հետևաբար Փաշինյանի շտապողականության պատճառը պետք է փնտրել այլ տեղ: Եվ այստեղ է, որ Թովմասյանը որոշակի փակագծեր է բացում՝ ակնարկելով նաև, որ եկել է վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մեկ այլ անձի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի խոսելու ժամանակը և որ հանրությունը տեղեկացված է ընթացիկ գործընթացների ընդամենը 10 տոկոսից:

Ի՞նչ գործընթացներ են դրանք, որոնք Փաշինյանը ամեն գնով փորձում է թաքցնել և որի մասին պատրաստվում են խոսել ԱԱԾ նախկին պետն ու ՍԴ նախագահը: Թերևս Վանեցյանի թվիթերյան գրառումները փոքր-ինչ լույս են սփռում այս հարցի վրա: Վանեցյանը բազմիցս է ակնարկել, որ այս իշխանությունները ունեն որոշակի ծրագրեր Արցախի հարցում: Վերջին հարցազրույցի ժամանակ ԱԱԾ նախկին պետը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք վտանգված են ՀՀ անվտանգությունն ու Արցախյան հարցի բանակցային փուլը, միայն նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք գործում են դրսի ֆինանսավորմամբ և որոշակի ծրագրեր են մշակում, որոնք կարող են սպառնալիք լինել ՀՀ անվտանգության համար: Վանեցյանը հայտարարում էր, որ հանրությունը մոլորության մեջ է, այսօր էլ Թովմասյանն է կրկնում գրեթե նույն միտքը՝ հանրությունը տեղյակ է տեղի ունեցող գործընթացների 10 տոկոսից միայն: Եվ այստեղ է, որ փազլը ամբողջական է դառնում՝ գարնանը Արցախում կկայանան նախագահական ընտրություններ և թե՛ ռուսական կողմը, թե՛ արևմուտքն արդեն իսկ ակնարկել են, որ դրանից հետո ակնկալում են Նիկոլ Փաշինյանի կողմից գործուն քայլերի ականատես լինել: Եվ հենց այս հանգամանքն է, որ ստիպում է Փաշինյանին շտապել, հետևաբար պետք է շտապեն նաև նրանք, ովքեր այս հարցի վերաբերյալ էական ասելիք ունեն…

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները