Պուտինն այս մասին Փաշինյանի հետ հանդիպմանը ասաց բաց տեքստով

Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքներով փորձենք հանրագումարի բերել մեծ խաղը, որի արարներից մեկը Արցախյան պատերազմն էր: Պուտինի ողջույնի խոսքի մասին դեռ կխոսենք՝ ակցենտներն առավել քան հստակ էին՝ մեզ կպարտադրեն իրականացնել ռուս-թուրքական համաձայնությունները ամբողջ ծավալով:

Հիմա կանդրադառնամ մեկ այլ կարևոր հանգամանքի, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական փորձագիտական դաշտում: Խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Ադրբեջանի մասնակցության հարցն է: Ի դեպ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տարօրինակ հեռախոսազրույցը ընդամենը ժպիտ կարող է առաջացնել՝ կինոյի տղա ենք ձևանում: Ինչևէ, Ադրբեջանի և նրա մյուս հայատյաց գործընկեր Պակիստանի համար հիմնադրվում է «գործընկեր երկրի» ինստիտուտ, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց ՌԴ Պետդումայի եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրանից ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն: Հատկանշական է, որ Ադրբեջանում այս մասին բաց տեքստով խոսում էին դեռ նոյեմբերի 10-ին մեզ համար Ամոթալի կապիտուլյացիայի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Սա էր մեզ պարտադրված պարտության և Ադրբեջանին նվիրված հաղթանակի գինը: ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը մեզ վրա կարժենա սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, Արցախից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության ճանաչում, Զանգեզուրի միջանցք, մեր տարածքով անցնող տրանսպորտային կոմունիկացիաների լիարժեք հասանելիություն Ադրբեջանի և նրա պատերազմական դաշնակիցների համար, Ալիևի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում հայատյացության իդեոլոգիայի վրա կառուցված արևելյան և արևմտյան հարևանների հետ:

Պուտինի եվրասիական մեծ ծրագիրը, որ առաջարկվել էր Ապրիլյան պատերազմով նշանավորված 2016 թվականին, լիարժեք իրականանում է: Հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերահաստատման փիար ակցիա է իրականում, որովհետև գովազդվող հեռանկարը ԵՏՄ ձևաչափին Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, նաև Թուրքիայի ընդամենը միֆ է: Բոլշևիկյան այդպիսի մեկ միֆի համար մենք չափազանց թանկ վճարեցինք մեկ դար առաջ, ակնհայտ է, որ այս անգամ էլ գինը նույնքան բարձր է մեզ համար, ու էլի աշխարհաքաղաքական այս բանկետի հաշիվը վճարողը մենք ենք:

Ակնհայտ է, որ ռուսներն իրենց պլանն իրականացնելու են մինչև վերջ, և Պուտինն այդ մասին այսօր Փաշինյանի հետ հանդիպմանը ասաց բաց տեքստով: Ի դեպ, պատերազմական պյուռոսյան հաղթանակի կապակցությամբ ադրբեջանցիների ոգևորությունն էլ է անցնելու, իրենց վճարելու հերթը ևս հեռու չէ, մեզնից հետո են:

Վստահ եմ, շատերին է հուզում հարցը՝ ինչպե՞ս փրկվել, ինչպե՞ս խուսափել մեզ համար ցավագին կորուստներից, ինչի մասին կխոսենք առանձին գրառման շրջանակներում:

Վերլուծաբան Վարդան Բալյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Ամենաընթերցվածները