Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունկվում է (լուսանկարներ)

 

Այս օրերին շրջանառվող խոսակցությունների համաձայն` տավարի մսի անվան տակ շուկաներում վաճառվում է ձիու, ավանակի միս: Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների մոտ, հատկապես, որ մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրացման կետերից մեկում կանխել էր 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը, որը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է՝ պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գումի շուկայի մսավաճառներն անդրադառնալով շուկայում ձիու և ավանակի մսի վաճառքի մասին լուրերին, նշեցին՝ շուկայում ավանակի միս չի վաճառվել, այնինչ ձիու մսի վաճառքի դեպքերը՝ չհերքեցին:


«Այստեղ էշ չի ծախվել, ձիու միս էլ ամբողջ Ղազախստանն է ուտում, չենք ասում՝ չէ, եղել է, բայց արդեն 2 տարի է չկա: Նախկին կառավարությունից, Իշխան Կարապետյանից (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ) հետո չկա: Թող ՍԱՊԾ-ն վերահսկի շուկան, ստուգումներ անի, որ էդպիսի դեպքեր չլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց մսավաճառը:

7STOPPED
ՍԱՊԾ-ն անելիք ունի ոչ միայն այս առումով, այլև շուկաներում սանիտարական հակահիգենիկ խախտումները բացահայտելու ուղղությամբ, ինչն այնքան ակնհայտ է: Ընդամենը հարկավոր է անցնել մսի տաղավարների կողքով և խեղդվել գարշահոտությունից, էլ չենք խոսում միսը կտրատելու ու վաճառելու պայմանների մասին՝ կեղտոտ ամաններ, մսագործների ոչ համապատասխան հանդերձանք և այլն:

Հիշենք մի դրվագ, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման շրջանում սննդամթերքի անվտանգության մասին խոսելիս հայտարարել էր, թե «շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», սակայն նկատենք, որ այսօր էլ ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն անորակ սննդամթերքից: Ու թեև մեր զրուցակցի պնդմամբ՝ նախկին իշխանությունից հետո ձիու մսի վաճառք շուկայում չի իրականացվել, սակայն ՍԱՊԾ կողմից բացահայտված դեպքը հակառակն է փաստում: Ստացվում է, որ նախկին իշխանության «շանտղությունը» շարունկում են ներկաները:

Սոնա Հարությունյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները