Նորեկներ ու հնաբնակներ. ովքեր են «Պատիվ ունեմ» դաշինքի 7 պատգամավորները

8-րդ գումարման խորհրդարանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կլինի 107 պատգամավոր, որից 36-ը՝ ընդդիմադիր: Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» եւ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նորեկներին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Այսօր կներկայացնենք «Պատիվ ունեմ» դաշինքից այն 7 պատգամավորներին, որոնք խորհրդարան են անցել եւ կստանան պատգամավորական մանդատ:

Եվ չնայած 7 թեկնածուն էլ հանրությանը հայտնի են, սակայն միայն Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանն են, որ մինչ այս պատգամավոր են եղել:

Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ, 2018 թվականից, երբ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Վանեցյանի ունեցվածքի եւ եկամուտի մասին հայտարարագրում շատ տեղեկություններ առկա չեն:

Ցուցակում երկրորդ համարը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:  Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 ամառանոց Ջերմուկում, իսկ որպես շարժական գույք՝ «Mercedes-Benz S 450» մակնիշի ավտոմեքենա: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականից մինչև 2018 թվականը, ապա հեղափոխությունից հետո հրաժարական տվեց:

Երրորդ համարը ՀՀԿ երիտմիության անդամ, Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դուստն է՝ Աննա Մկրտչյանը: Նա ծնվել է 1994 թ. սեպտեմբերի 21-ին Երևանում:

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ,  Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ցուցակում չորրորդն է եւ նախկինում եւս պատգամավոր է եղել:  Նրա պատգամավորական գործունեությունն ավարտվել է 2019-ին, երբ նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից

ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը 2016 թ.-ից ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավարն է, «Լույս» հիմնադրամի հետազոտությունների համակարգողն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը։ Դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալասարանում եւ ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայում։

Վեցերորդ համար Թագուհի Թովմասյանն ԱԺ պատգամավոր է: 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, խմբակցությունից դուրս է եկել պատերազմից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրն է:

Եվ յոթերորդ համար Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ-անդամ է: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմ, «Հանրային կապերի տեղեկատվության կենտրոնի» փորձագետ, տնօրենի խորհրդական, այնուհետեւ Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական: Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է Զինված ուժերի 20-ամյակի հուշամեդալով:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները