«2 օր մահացած երեխան փորի մեջ է եղել». հարազատները մեղադրում են «Արմենիա» ԲԿ-ի բժիշկներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ,  50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա»  բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝  23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժbախտություն է եղել:

Կիմայի  ամուսնու եղբայր Հովհաննեսը կայքի հետ զրույցում  ասում էր.

«8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել,  մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ բան չկա  քո հետ: Բայց  մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ  շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը: Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը  վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են, որ երեխան մահացած ա արդեն: Զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեք:

Ես գնացել եմ Մաշտոցի բաժին,  բողոքել եմ:  2 օր մահացած վիճակում երեխան մնացել է փորի մեջ, բժիշկներն ասում են, սպասում էինք, որ իր ուժերով ծննդաբերի, որ հետագայում կարողանա երեխա ունենա, հետո արհեստական ցավեր էին տվել, երեկվանից սպասում էին: Հարցը էն ա , որ բժշկի անփութության պատճառով 8 ամսական հղի կնգան ծանր վիճակում ուղարկում են տուն: Հիմիկվա բժիշկը, ով սաղ գործողություններն արեց,  ուրիշ հիվանդանոցից եկած բժիշկ է,  ասեց, որ եթե նույն րոպեին կեսարյան անեին, երեխուն կհանեին կտային մոր ձեռքը: Մոտենում ենք բժիշկներին, մեկը մեկի վրա է գցում, իրանց կեղտերն են ուզում փակել, լրիվ անտերություն, եկանք ընգանք էս ղաաբների ձեռքը, երեխու գլուխը կերան»:

Աղբյուրի տեղեկություններով՝  փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում: 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները