Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ընտրական տարօրինակ մաթեմատիկա

Ընտրություններն անցել են, և մենք դեռ երկար կքննարկենք դրանց որակը և արդյունքները: Բայց կա մեկ տարօրինակ հանգամանք, որի մասին կցանկանայի խոսել:

2018-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Նիկոլը ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն՝ ընտրողների 48,5 տոկոսի մասնակցությամբ: Արդյունքում, նրա քաղաքական ուժը խորհրդարանում ստացավ մանդատների ոչ միայն 3/5, այլեւ 2/3 -ը:

2021 թվականին, խորհրդարանական ընտրություններին Նիկոլը հավաքեց ձայների 54 տոկոսից պակաս, մասնակցում էր ընտրողների 49,5 տոկոսը: Եվ դարձյալ, նրա քաղաքական ուժը ոչ միայն ստանում է խորհրդարանում մանդատների երեք հինգերորդը, այլ ամեն կերպ ձգտում է ձևակերպել նաև մանդատների երկու երրորդը, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունը: Նրանց համար, ովքեր չգիտեն ասեմ, որ այս պահին 2/3 ունենալու համար, Նիկոլը միայն մեկ մանդատ չունի:

2018-ին Նիկոլը ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների 34 տոկոսը, իսկ 2021 թ.-ին նա արդեն ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների ընդամենը 26,5 տոկոսը:

Նիկոլի ցուցանիշները նվազում են՝ ինչպես իր օգտին տրված ձայների, այնպես էլ բոլոր ընտրողների ընդհանուր թվից, բայց նա շարունակում է պահպանել իր անսասան դիրքը խորհրդարանում: Փաստորեն, ստացվում է, որ կորցնելով 200,000 ընտրողի աջակցությունը՝ Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար:

Ընդդիմությունը կրկին կորցնում է Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները առանցքային որոշումների և սահմանադրական օրենքների ընդունման վրա ազդելու համար:

Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից»:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները