Ընտրություններից հետո առկա է բիզնեսները ծախելու եւ արտագաղթելու տրամադրվածություն. առաջիկայում կլինեն արդեն գործնական քայլեր. Սարգսյան

Գործող իշխանությունների վերարտադրությունը հանգեցնելու է նրան, որ բիզնեսմենների մեծ մասը փորձելու է կապիտալը տեղափոխել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ բիզնեսմենների 90 տոկոսն իրեն խոստովանել է, որ եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա կարտագաղթեն, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ Էկոնոմիկայի նախարարը փաստերը խեղաթյուրում է, և, ըստ էության, հակառակ պատկերն է։

Նրա խոսքով՝ բիզնեսի համար միշտ պետք է կանխատեսելի դաշտ լինի, որպեսզի բիզնեսի անընդհատության սկզբունքը վտանգված չլինի, սակայն այս իշխանության վերարտադրմամբ անվտանգային խնդիրը չի լուծվում, ինչը բիզնեսին խանգարում է։

«Այս կառավարությունը միշտ ստել է, բիզնեսին ճիշտ ազդակներ չի հաղորդել, բնականաբար, սա ևս խանգարել է։ Այս վարքագիծը մնալու է։ Միանշանակ սուտ է, որ եթե իշխանափոխություն լիներ, տնտեսվարողները կարտագաղթեին։ Մինչ ընտրությունները՝ բոլորն արդեն տրամադրված էին բիզնեսը տեղափոխելուն, իսկ բնակչությունն էլ տրամադրված էր արտագաղթելուն։ Նրանք այդպես էին ձևակերպում, որ եթե այս իշխանությունը մնա, իրենք բիզնեսը տեղափոխում են, այստեղ չեն մնալու։ Այսօր էլ մի բիզնեսմենի հետ էի խոսում, ասում էր, որ ծախում է իր ունեցվածքը, գնա ուրիշ տեղ բիզնես դնի։ Իհարկե, հորդորեցի նրան սպասել, ասացի, որ իշխանության հետ չկապի խնդիրները, մենք կփորձենք ինչ-որ ձևով օգտակար լինել նրանց, քանի որ, եթե բիզնեսները երկրից տեղափոխվեն, ապա մենք ընդհանրապես երկիր չենք ունենա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ արժեք ստեղծողը, հարկ վճարողը, աշխատավարձ վճարողը բիզնեսն է և եթե թույլ տանք, որ բիզնեսը տեղափոխի, ապա ումի՞ց ենք հարկ գանձելու, որ կենսաթոշակ վճարենք, պետական ապարատ պահպանենք և մնացած այլ ծախսերն իրականացնենք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ընտրություններից հետո էլ բիզնեսը դուրս տեղափոխելու և արտագաղթելու տրամադրվածությունն առկա է և առաջիկայում կլինեն արդեն գործնական, առարկայական քայլերը։

Հարցին՝ արդյոք իշխանությունները կշարունակեն նույնկերպ աշխատել, ինչպես այս 3 տարիների ընթացքում, թե, այնուամենայնիվ, որոշակի ոլորտային բարեփոխումներ հնարավոր է իրականացնեն, Նաիրի Սարգսյանն ասաց՝ համոզված է, որ այս ձեռագիրն է շարունակվելու, քանի որ տնտեսական բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ է խելք ունենալ և հասկանալ այդ գործից։

«Էկոնոմիկայի բլոկի պատասխանատուն, ֆինանսների պատասխանատուն և հարկերի հավաքագրման պատասխանատուն տնտեսագիտությունից չափազանց հեռու են։ Եթե երեք հիմնական գերատեսչությունների ղեկավարները տնտեսության և տնտեսագիտության հետ ընդհանրապես աղերս չունեն, ապա միանշանակորեն կարող ենք ասել, որ որևէ բարեփոխում չի կարող լինել։

Գործնական քայլով երեկվա կառավարության նիստին ցույց տվեցին, որ նրանք նույն տգետներն են և նույն անհեռատես գործիչներն են, որ չեն կարողանում թացը չորից, ճիշտը սխալից տարբերել։ Թուրքական ապրանքների արգելքը շարունակեցին այն պարագայում, երբ առավոտից երեկո Թուրքիայի հետ սահմանները բացելու լոբբինգ են անում»,ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ երբ առաջին անգամ այդ արգելքը կիրառվեց, Թուրքիայից ապրանք ներմուծողները սկսեցին ապրանքի կուտակում իրականացնել, քանի որ ավիահաղորդակցությունը փակ էր և չէին կարող այլ երկրից ներմուծել, հետևաբար ապրանքի կուտակում իրականացրեցին, ինչն էլ հանգեցրեց արտարժույթի լուրջ պահանջարկի, որի արդյունքում ունեցանք արտարժույթի փոխարժեքի ահռելի աճ։

«Երեկվա կառավարության նիստում նույն արգելքը շարունակվեց, սակայն դրանով ոչինչ չի փոխվում։ Ամեն ինչ նույնն է մնացել, բայց թղթաբանությունն է ավելացել։ Բիզնեսներին ստիպում ենք Ռուսաստանում, Վրաստանում ընկերություններ բացեն, լրացուցիչ գումար ծախսեն, Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով ներմուծեն, այնուհետև այդ ապրանքը, որը պայմանական Հայաստան էր հասնում 1000 դրամով, կշարունակի հասնել 1500 դրամով։ Թուրքական ամբողջ ներմուծման ծավալը ՀՀ-ում պահպանվել է, պարզապես թղթաբանությունն է ավելացել ու ճանապարհը երկարել։ Ավելի թանկ է դա մեզ հասնում ու սպառողներին ավելի ենք աղքատացնում։ Սա կատարյալ ապուշություն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։


Հարցին՝ արդյոք ամեն դեպքում կփորձե՞ն հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկել ու բարեփոխումների առաջարկներ ներկայացնել, Նաիրի Սարգսյանն ասաց, որ կշարունակեն և՛ գրավոր ձևով դիմել նրանց, և՛ հրապարակային, սակայն այդքան էլ հույս չունեն։

«Ընտրություններից առաջ նախաձեռնել էինք «Հայաստանի ներդրումային գրավչությունը» խորագրով միջոցառում, որ հանդես գանք արտերկրում ներդրողների մոտ, փորձենք ներդրումներ ներգրավել։ Այդ շրջանակներում հանդիպումների ժամանակ բոլորի պատասխանը գրեթե նույնն էր, որ այս իշխանության ժամանակ ներդրում չեն անի։ Ինքս լրացուցիչ երաշխիք էի տալիս, որ իշխանությունն ով էլ լինի, բացի անվտանգային հարցերը, մենք կանգնած ենք իրենց թիկունքին, բայց չստացվեց»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս խնդրի միակ լուծումը տեսնում է իշխանափոխությունը, կամ էլ իշխանությունը պետք է փոխի իր վարքագիծը, որին ինքն էլ դեռ չի հավատում։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»
Ամենաընթերցվածները