Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած  մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության  փաստով  նոր մանրամասներ:

Պարզվել է, որ հունիսի 13–ին,  ժամը 19:00-ի սահմանում, Արմեն Հովհաննիսյանը քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ գնացել են Գոռավան գյուղի գերեզմանատուն, որտեղ  2 կամ ավելի անձանց ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իրենց մոտ գտնվող հրազեններով՝ ինքնաձիգով, գնդացրով եւ ատրճանակով կրակոցներ են արձակել Գոռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ  Գոռ եւ Գեւորգ Պետրոսյանների, Արարատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ավետիսյանի, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանի եւ նրաց հետ գտնված դեռեւս քննությամբ չպարզված այլ անձանց ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպչել ոչ ոքի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռ. Ավետիսյանի կողմից որսորդական հրացանով արձակած պատասխան կրակոցների հետեւանքով Ա. Հովհաննիսյանը մահացել է, ինչից հետո  փոխհրաձգության մասնակիցները դիմել են փախուստի:

Կայքի տեղեկություններով՝ երեկ քննիչը դիմել էր  Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան եւ հարուցված քրեական գործի շրջանակում  միջնորդություն  խնդրել դատարանից, որպեսզի խուզարկություն կատարվի կասկածյալներից Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Պ.-ի բնակարանում: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը  եւ երբ քննիչներն ու ոստիկանները ժամանել են նրա բնակարան, նա ներկայացրել է «Բայկալ» տիպի  1 փողանի ողորկափող որսորդական հրացան, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով:

Ոստիկաններն ու քննիչները պարզում  են զենքի օրինականության աղբյուրը եւ եթե օրինական է,  ապա ում անունով  է այն հաշվառված:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները