Խուզարկությունը դեռ չի սկսվել, որովհետեւ Հրայր Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը. Պաշտպան


Արդեն տեւական ժամանակ է, որ ՀՔԾ քննիչները եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում, սակայն խուզարկությունը դեռ չի սկսվել: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով, պետք է կատարվի խուզարկություն, կա դատարանի որոշում, սակայն խուզարկությունը դեռեւս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչնդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալով իրականացմանը:

«Մասնավորապես, հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը պարոն Թովմասյանին եւ պաշտպանական խմբի անդամներից պարոն Միհրան Պողոսյանին:

Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, սա աննախադեպ պրակտիկա է Հայաստանի քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին, պրոֆեսիոնալ իրավաբանին որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում: Այնպիսի աննախադեպ իրավիճակ է, որ ես չեմ կարողանում մեկնաբանություններ բերել»,-ասաց նա՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանն այս պահին իր բնակարանում է:

Պաշտպանը նշեց, որ պաշտպանական խմբի իրավունքը ամբողջ ծավալով պետք է իրացվի. «Մենք թե գրավոր, թե բանավոր միջնորդել ենք հնարավորություն տալ ծանոթանալ, պատճեն ստանալ այդ որոշումից: Մենք իրավունք ունենք օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշումը բողոքարկել: Ո՞նց կարող ենք բողոքարկել մի դատավարական փաստաթուղթ, , որի պատճենը չունենք: 4-5 թերթ որոշումը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու, սա ի՞նչ պրակտիկա է:

Պատճառաբանություններ չկան, որպես այդպիսին: Քննիչը պահում է ձեռքին, ընթերցեցին, մենք լսեցինք: Պարոն Պողոսյանին այդպես են ասել. ես ինքս ծանոթացել եմ, բայց մեզ հնարավորություն չի տրվում պատճեն ստանալ:

Իսկ քննչական գործողություններ չեն սկսվում, որովհետեւ պարոն Թովմասյանը դեռ չի ծանոթացել որոշմանը: Քննչական գործողությունն սկսվում է դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո: Հիմա կրկին պարոն Թովմասյանի իրավունքները խախտվում են: Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Գոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Իրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Փաշինյան Ամենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետից Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը
Ամենաընթերցվածները