Բանգլադեշի հայկական դատարկ եկեղեցու վերջին ծխականը

Բանգլադեշի հայկական եկեղեցում քահանա կամ հավատացյալ չկա: Վերջին ծխականը հինդուիստ պահապանն է, որը կատարում է քաղաքի նախկին առեւտրային վերնախավի մասունքը պահպանելու իր «սուրբ պարտականությունը», գրում է AFP-ն:

Շանքար Գհոշը խաչակնքվում է Դաքայում 240 տարի առաջ կառուցված զարմանահրաշ սպիտակադեղին շենք մտնելուց առաջ: Այն ժամանակ քաղաքում հարյուրավոր հայեր էին ապրում։ Սփյուռքը, որը արմատներով գնում է մինչեւ 16-րդ դար, ի վերջո, վերածվել էր հայտնի առեւտրականների, իրավաբանների եւ պետական պաշտոնյաների:

Այս համայնքի վերջին հայտնի հետնորդը մի քանի տարի առաջ է հեռացել Բանգլադեշից, բայց ոչ շուտ, քան Հայ առաքելական Սուրբ Հարության եկեղեցին վստահել է Գհոշին, որն էլ դրա տարածքում ապրել է իր կյանքի կեսը:

«Ես սիրում եմ այս աշխատանքը: Ես այն համարում եմ ինձ վստահված սուրբ պարտականություն»,- AFP-ին ասել է 61-ամյա տղամարդը:

«Լինի դա եկեղեցի, տաճար կամ մզկիթ, ես հավատում եմ, որ ամեն ինչ մեկ Աստծո համար է»:

Չորս տասնամյակ առաջ Գhոշն աշխատում էր ջութի արտադրամասում՝ տարածաշրջանում հայերի կողմից հիմնադրված ոլորտ, որտեղ նա ընկերացել է եկեղեցին կառավարող ընտանիքի հետ: Նրանց միջոցով նա ծանոթացել է եկեղեցու պահապան Մայքլ Ջոզեֆ Մարտինի հետ, ով Գհոշին հրավիրել է աշխատելու՝ որպես իր օգնական:

Երիտասարդը 1985-ին տեղափոխվել է եկեղեցական համալիր եւ այլեւս այնտեղից չի հեռացել:

«Սա Աստծո տունն է, եւ ես կարծում եմ, որ ոչ մի այլ գործ ինձ ավելի հարմար չէ»,- ասում է Գհոշը:

Նրա 30-ամյա որդին ծնվել է համալիրի տարածքում: Երբ 2014-ին Մարտինը տեղափոխվել է Կանադա, նա իր հովանավորյալին է տվել եկեղեցու բանալիները:

Գhոշը դարձել է եկեղեցու մշտական պահապան այն բանից հետո, երբ Մարտինը մահացել է անցյալ տարի 89 տարեկան հասակում եւ այժմ նրան աջակցում են արտերկրում բնակվող հայերը՝ Լոս Անջելեսի գործարար Արմեն Արսլանյանի գլխավորությամբ, ովքեր սատարում են եկեղեցու աշխատանքներին:

«Գhոշի ընտանիքը հատուկ տեղ է գրավում մեր եկեղեցում»,- ասել է Արսլանյանը AFP-ին:

Գհոշին գրավում է մայրաքաղաքի սրտում հայ համայնքի անունով կոչվող Արմանիտոլա շրջանի անդորրը:

Նեղ եւ ծանրաբեռնված ճանապարհները, շրջապատված բնակելի շենքերով եւ մեծածախ շուկաներով, անցնում ն հենց համալիրի հետեւով: Բայց ներսում ձայնային ազդանշանները մարում են, եւ փոքրիկ այգուց թռչունների երգ է լսվում: Երիտասարդ զույգերն ու ուսանողները հավաքվում են պարտեզի ծառերի տակ՝ ստվերում կիսելով իրենց անձնական պահերը:

Ամեն առավոտ Գhոշը լքում է այն տունը, որտեղ ապրում է իր կնոջ եւ երկու երեխաների հետ՝ եկեղեցու դռները բացելու եւ մոմ վառելու համար:

Նա ոչ դավանաբանական աղոթք է կարդում 400 հայերի համար, որոնք ժամանակին եղել են Դաքայի հայտնի անդամներ, իսկ այժմ թաղված են շենքի հարեւանությամբ գտնվող գերեզմանաքարերի կոկիկ շարքերի տակ:

Մի քանի օգնականներ օգնում են նրան պահպանել եկեղեցին եւ կերակրում են տարածքում ապրող տասնյակ անտուն շներին:

Եկեղեցում մկրտություններ ու շաբաթական պատարագներ արդեն մի քանի տասնամյակ չեն անցկացվել:

Բայց եկեղեցին աշխուժանում է ամեն Զատկին եւ Սուրբ Ծննդին, երբ կաթոլիկ քահանան Դաքայում դեսպանների ներկայությամբ պատարագ է մատուցում:

Գհոշը հաճախ շրջում է գերեզմանաքարերի շուրջը, ամենահները թվագրվում են 1714-ին՝ եկեղեցու կառուցումից մի քանի տասնամյակ առաջ:

Ծաղիկներ դնելով Մարտինի հանգուցյալ կնոջ Վերոնիկայի՝ 2005-ին թաղված վերջին հայի գերեզմանին` Գհոշը հույս ունի, որ նրա ամուսնու աճյունը կվերադարձվի Դաքա: «Նրա տեղն այստեղ է՝ այս հիանալի վայրում»,- ասում է նա՝ հավելելով, թե ինքը նույնպես հույս ունի, որ իր մահից հետո թաղվելու է հողում: «Ես միայն աղոթում եմ, որ ինձ հետ վարվեն այնպես, ինչպես սրանց հետ (գերեզմանների)»:

 

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը
Ամենաընթերցվածները