Ռուս-թուրքական տանդեմն անէանալու է դրա սպասարկուների հետ միասին

Այսօր լռության օր է անցյալ տարվա նոյեմբերի 9-ից երեւանյան փողոցներում ու մեդիայում սկսած ահավոր աղմուկից, ողբ ու կականից, քաղաքական մառազմից ու անհեթեթություններից հետո: Առաջին հայացքից միայն «ներքաղաքական պայքարն» իրականում արագորեն վերածվեց Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիայի շարունակության: Եռակողմի հեղինակներին ու շահառուներին դա էր անհրաժեշտ՝ պատերազմի ծանր կորուստներից հետո ներսից քանդել հայ հանրության դիմադրության, բնական ռեւանշի կամքը:

 

Այդ գործը ստանձնեց երեւանյան փողոցներում դեգրադացվող 17 կուսակցությունների միավորում-Հայրենիքի փրկության շարժումը (ճակատագրի ինչպիսի հեգնանք), իսկ ՌԴ դեսպանատան բաց հրահանգավորումից հետո՝ արտահերթ ընտրությանը նախկին նախագահներին հարող դաշինքները: Քարոզչական պրիմիտիվ կաղապարներ, ռուսական հատուկ ծառայությունների կոյուղատարներից նետվող «արտահոսքեր» ու գաղտնալսումներ՝ ուղղված Ռուսաստանի գործողությունների արդարացմանը:

 

Եվ անթաքույց ձգտում՝ Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալու: Այլապես ինչով բացատրել այն հանգամանքը, որ այս խմբերը նոյեմբերի 9-ից ի վեր ոչ մի անգամ չեն դատապարտել Բաքվի ագրեսիան, չեն դրել Արցախի ճանաչման կամ վերամիավորման հարցերը, չեն դատապարտել Բաքվի ներխուժումները Հայաստանի տարածք (մատների վրա հաշվվող դեպքեր կան, սակայն պարզվեց՝ հենց այնպես արված հայտարարություններ): Եռակողմ հայտարարությունը հռչակելով դավաճանական՝ հավատարմություն են հայտնել դրան, հայտարարելով, թե ավելի լավ կկատարեն այն: Եվ ամենագլխավորը՝ հայտարարել են, որ պատերազմը Հայաստանն է հրահրել, եւ իրենք հասնելու են «արժանապատիվ խաղաղության», իմա՝ դեմ չեն գնալու Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման Լավրովյան պլանին:

 

Արդյոք չեն պատկերացրել, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 27-նոյեմբեր 9-ին, եւ դրանից հետո: Դժվար է հավատալ, հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ առաջին դեմքերն իրենք խոստովանեցին շատ հանգամանքներ, որոնց մասին այս ամիսներին խոսում ու գրում էին հազվադեպ զլմ-ներ ու քաղաքական մեկնաբաններ:

Իր հերթին, վարչապետն ու կառավարությունը, գտնվելով ներքին ու արտաքին ահռելի ճնշման տակ, որին ավելանում էին նաեւ Մոսկվայից հրահրված անկանոն պատերազմի տարրերը՝ ներխուժումներ ՀՀ տարածք, պատանդառություն եւ այլն, ի վիճակի չեղավ մշակել որոշակի ռազմավարություն՝ ստեղծված իրավիճակը շրջելու համար: Հանուն արդարության պետք է նշել օբյեկտիվ խոչընդոտները, սակայն դրանք չեն արդարացնում կառավարության պահվածքը: Կիսատ-պռատ քայլերը, Մոսկվայի կողմ երբեմն-երբեմն արվող ակնարկներն ավելի շատ արվում էին սեփական դիրքերը պահելու մղումից: Խորհրդարանում պատերազմի հանգամանքների, Արցախի խնդրի, կարգավիճակի քննարկումներից հրաժարվելը, միջազգային լեգիտիմ ատյաններին չդիմելն ավելի են բարդացրել իրավիճակը:

Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, այլ՝ ժամանակավոր նահանջ: Ռուս-թուրքական համաձայնություններն անօրինական են եւ չեն ճանաչվում միջազգային հանրության ու լեգիտիմ կառույցների կողմից: Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակը ձգտում է լեգիտիմացնել եռակողմ փաթեթը՝ վերածելով Հայաստանի կապիտուլյացիայի: Պարտությունն ու սողացող կապիտուլյացիան տեղի են ունենում ներկայում, մոսկովյան սցենարով ու մտահղացմամբ հայկական նոր խորհրդարանը պետք է կատարի այդ գործը:

Նախկին նախագահներին հարող ռուսական ուժերը, որոնք քարոզում են Լավրովի պլանի անայլընտրանքայնությունը, կառավարությունը, չնայած դիմադրություն հիշեցնող իր կիսատ-պռատ քայլերին, պետք է նկատի ունենան հետեւյալը՝ հանրության լայն շերտերը, որոնք այս ամիսներին անհաղորդ էին կառավարություն-ռուսական ուժեր թամաշային, հստակ տարանջատում են՝ որն է ժամանակավոր նահանջը եւ որն է կապիտուլյացիան, պարտությունն ու դավաճանությունը: Թանկ գնով, բայց այդ գիտակցումը եկել է: Ռուսական կոյուղատարների թեզերով մերկությունը ծածկել չի հաջողվի:

Հայկական ողորմելի քաղաքական դասից անդին՝ Հայրենիքի համար հազարավոր նահատակների կռիվն անհետեւանք չի լինելու՝ ռուս-թուրքական տանդեմն անէանալու է դրա սպասարկուների հետ միասին:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին
Ամենաընթերցվածները