Կրակոցներ՝ Վանանդ գյուղում. 29-ամյա երիտասարդ է մահացել /Տեսանյութ/

Հունիսի լույս 15-ի գիշերը  ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն էր փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։

Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։

Այդ ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով անկանոն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով 29-ամյա համագյուղացին վիրավորվել ու մահացել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել է։

Հրացանը ևս հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները 1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ Սյունիքում Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ավտովթար՝ Երևանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը
Ամենաընթերցվածները