Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մերձավոր Արևելքի Կաթոլիկ Բարեկեցության Ընկերության ներկայացուցիչներին

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մերձավոր Արևելքի Կաթոլիկ Բարեկեցության Ընկերության (CNEWA) ներկայացուցիչներ Թովմաս Վարգեզենին և Միքայել Լա Սիվիտանին` ուղեկցությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Մնոյանի։

 

Հանդիպմանը Հայր Սուրբը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հյուրերին՝ տեղեկություններ փոխանցելով կազմակերպության գործունեության մասին։

 

Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Եկեղեցու տարբեր կառույցների կողմից հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ՝ արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները կրած հայ ժողովրդի զավակներին ցուցաբերվող շարունակական մարդասիրական և սոցիալական օգնության մասին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց կազմակերպության ներկայացուցիչներին՝ պատերազմի հետևանքով տուժած հայորդիներին աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար։ Նորին Սրբությունն երախտագիտությամբ անդրադարձավ նաև տարբեր միջազգային կառույցների կողմից դժվարին այս շրջանում Հայաստանին ու Արցախին ցուցաբերված զորակցությանը։

 

Վեհափառ Հայրապետը խոսեց ներկա մարտահրավերների մասին՝ մասնավորապես հյուրերի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայ ռազմագերիների ազատ արձակման, վիրավոր զինվորներին և տեղահանված ընտանիքներին օգնելու ուղղությամբ Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
Ամենաընթերցվածները