Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները․ ահազանգ

Մի քանի օր առաջ ահազանգ էի ստացել ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից, որ այնտեղ մարզպետի անունից մեկ օրական հավի ճտեր են բաժանում մի շարք գյուղացիների՝ մարդկանց հորդորելով 2021 թվականի հունիսի 20-ին հայտարարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այդ ահազանգը ես փոխանցել եմ ՀՀ դատախազությունում ստեղծված 010․511․999 հեռախոսահամարով թեժ գծին, որին ընթացք է տրվել՝ ՀՀ ոստիկանությանը համապատասխան հանձնարարականի միջոցով։ Հավի ճտեր բաժանելու ծրագրի մասին պաշտոնական տեղեկատվություն է զետեղված նաև ՀՀ Լոռու մարզպետարանի ինտերնետային էջում (2021 թվականի հունիսի 2-ին)։

Մինչև ՀՀ ոստիկանության ՀՀ Լոռու մարզային վարչության արձագանքը և պարզաբանումներ ստանալը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ըստ էության, ոչ միայն օգնեց բացահայտել ակնհայտ ընտրակաշառքի ենթադրյալ հանցագործությունը, այլև հաստատեց, որ այն կրում է զանգվածային բնույթ։ Մասնավորապես, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքում 2021 թվականի հունիսի 10-ին տեղեկատվություն է տարածել, որ մարզի 8 համայնքների բնակիչների (հիմնականում սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին) մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների մասնակցությամբ բաժանվել են 14.205 հատ մեկ օրական հավի ճտեր։ Ակնհայտ է, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում նշված չի կարող լինել հավի ճտեր բաժանելու գործառույթը, իսկ նախընտրական քարոզարշավի շրջանում «բարեգործության» անվան տակ նման ծրագրի իրականացումն ընտրակաշառքի ակնհայտ օրինակ է։

Հուսով ենք, որ քաղաքական ընդդիմախոսներին ենթադրյալ ընտրակաշառքի «չբացահայտված» դեպքի և դրա շրջանակներում ԱԺ պատգամավորի թեկնածուին ձերբակալելու հետ միասին, ՀՀ իրավապահ մարմինները բարեխղճություն կունենա այս ակնհայտ դեպքերի հանգամանքները պարզելու համար։ Ի դեպ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուներ հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում՝ համապատասխանաբար 37 և 40 համարների հորիզոնականներում։

 

Էդգար Ղազարյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
Ամենաընթերցվածները