Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով

Ականապատ դաշտերի վերաբերյալ քարտեզների հանձնումը՝ 15 հայ գերու վերադարձի դիմաց նվազագույնը երեք հարթություն ունի։

Բարոյական տիրույթում 15 գերիների վերադարձը՝ 15 օջախի վերածնունդ է, ինչը միանշանակ ուրախալի է։

Դիվանագիտական, բանակցային առումով՝ անհամարժեք գործընթաց։ Գերիների վերադարձը սահմանված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Սակայն Ադրբեջանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր՝ փաստաթղթից դուրս պահանջներ ներկայացրեց, որը, ցավոք, առաջնային օրակարգ մղվեց։

Արդյունքում պատերազմի ավարտից 7 ամիս անց ընդամենը 15 գերի հայրենադարձվեց, իսկ մյուսների ճակատագիրը, որոնց թիվը տարբեր հաշվարկներով 200-ին մոտ է, մնում է անհայտ։

Իսկ այս ամենի դիմաց ՀՀ-ն հանձնեց քարտեզներ, որոնք հնարավորություն են տալու Ադրբեջանին արագ դիրքավորվելու Արցախից բռնազավթված տարածքներում։ Դա մեզ համար խնդիր է և՛ ռազմական, և՛ տնտեսական, և թե՛ բարոյահոգեբանական առումով։

Կրկնում եմ՝ Ադրբեջանը գերիներին՝ բոլորին, պետք է վերադարձներ նոյեմբերի 9-ի համաձայնությամբ, սակայն նրանց փոքր խմբի վերադարձի համար ստացավ իր համար ցանկալի զիջումը։

Ներքաղաքական տեսանկյունից ակնհայտ է, որ ՀՀ-ն այս զիջմանը, այս գնով 15 գերու վերադարձին կարող էր հասնել շատ ավելի վաղ, սակայն թեման հետաձգել էր և պահել էր նախընտրական շրջանի համար։

Պարզ ասած, Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է, որովհետև այդ քայլը նրան անհրաժեշտ էր նախընտրական դիվիդենտների գնով։

Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում։

 

Տիգրան Աբրահամյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»
Ամենաընթերցվածները