Եվրո-2020. «Մահվան» խումբը՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններով (ֆոտո)

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված և հունիսի 11-ին Իտալիա - Թուրքիա խաղով (3:0) մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունն առանձնահատուկ է պատմության մեջ։ Առաջին անգամ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր, ինչպես նաև մրցաշարն անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում։

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2020-ի 6 խմբերը։ Վերջինը F խումբն է, որտեղ ընդգրկված են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի, ԱԱ-2014-ի հաղթող Գերմանիայի և Հունգարիայի հավաքականները: Ավելորդ է նշել, որ սա «Մահվան» խումբն է, և նույնիսկ մրցաշարի ամենաթույլ թիմերից մեկի՝ Հունգարիայի հավաքականի ներկայությունը չի կարող որևէ մեկի մոտ կասկածներ առաջացնել այդ հարցում: 

Ֆրանսիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 2-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Դիդյե Դեշամ

Հայտացուցակ

Դարպասապահներ. Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»), Մայք Մենյան («Լիլ»)։

Պաշտպաններ. Բենժամեն Պավար («Բավարիա»), Լեո Դյուբուա («Լիոն»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Կուրտ Զումա («Չելսի»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Կլեման Լանգլե («Բարսելոնա»), Լուկաս Էրնանդես («Բավարիա»), Լյուկա Դին («Էվերտոն»), Ժյուլ Կյունդե («Սևիլիա»):

Կիսապաշտպաններ. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»),  Նգոլո Կանտե («Չելսի»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), Կորենտեն Տոլիսո («Բավարիա»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Տոմա Լեմար («Աթլետիկո»):

Հարձակվողներ. Մարկուս Թյուրամ («Բորուսիա Մ.»), Օլիվյե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»), Վիասամ Բեն-Յեդեր («Մոնակո»), Կինգսլի Կոման («Բավարիա»):

Չեմպիոնության գործակիցը՝ 7.50

Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդն է: Աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակ, անհավանական կազմ, թիմին հրաշալի ճանաչող մարզիչ ու հրաշալի մարզավիճակ. այս ամենը չի թողնում այլ տարբերակ, քան ֆրանսիացիներին համարել մրցաշարի գլխավոր ֆավորիտ:

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիդյե Դեշամն արդեն 9 տարի գլխավորում է ազգային թիմը: Նա ոչ միայն կարողացավ ընդհատել ֆրանսիացիների անհաջող շարքը մեծ մրցաշարերում, այլև թիմին դարձրեց աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը: Նախորդ Եվրոպայի առաջնությունում ևս ֆրանսիացիները մոտ էին հաջողությանը, սակայն եզրափակիչում պարտվեցին Պորտուգալիայի հավաքականին:

3 տարի առաջ Ռուսաստանում կայացած հաղթական աշխարհի առաջնությունից հետո Ֆրանսիայի հավաքականի կազմը գրեթե չի փոխվել: ԱԱ-2018-ից հետո Դիդյե Դեշամի թիմն ունեցել է նաև անհաջող հանդիպումներ, սակայն դա չի կարող որևէ ստվեր գցել նրանց չեմպիոնական հավակնությունների վրա:

Հավանական մեկնարկային կազմ. Լյորիս, Պավար, Վարան, Կիմպեմբե, Էրնանդես, Կանտե, Ռաբյո, Կոման, Մբապե, Գրիզման, Ժիրու:

Նայելով ֆրանսիացիների աստղային կազմին՝ քիչ հավանական է դառնում, որ նույնիսկ Պորտուգալիայի ու Գերմանիայի հավաքականները կփորձեն առաջին համարով խաղալ աշխարհի չեմպիոնի հետ: 5 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիայի հավաքական է վերադարձել նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, որն էլ ավելի կմեծացնի ֆրանսիացիների անհավանական հարձակողական ներուժը: Եթե նույնիսկ ոչ առաջին տեղով, ֆրանսիացիներին փլեյ-օֆֆում տեսնելը կասկած չի հարուցում:

Գերմանիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 12-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Յոահիմ Լյով

Հայտացուցակ

Դարպասապահներ. Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Արսենալ»), Կեւին Տրապ («Այնտրախտ»)։

Պաշտպաններ. Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Ռոբին Գոսենս («Ատալանտա»), Մարսել Հալստենբերգ, Լուկաս Կլոստերման (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Մատս Հումելս («Բորուսիա Դ.»), Ռոբին Կոխ («Լիդս»), Նիկլաս Զյուլե («Բավարիա»), Կրիստիան Գյունտեր («Ֆրայբուրգ»)։ 

Կիսապաշտպաններ և հարձակվողներ․ Էրմե Ջան («Բորուսիա Դ.»), Ջոշուա Կիմիխ, Լեոն Գորեցկա, Ջամալ Մուսիալա, Սերժ Գնաբրի, Լերոյ Սանե, Թոմաս Մյուլեր (բոլորը՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Կայ Հավերց («Չելսի»), Ֆլորիան Նոյհաուս, Յոնաս Հոֆման (երկուսն էլ՝ «Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Տոնի Կրոս («Ռեալ»), Տիմո Վերներ («Չելսի»), Կևին Ֆոլանդ («Մոնակո»):

Չեմպիոնության գործակիցը՝ 10.00

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիայի հավաքականը վերջին մրցաշարը կանցկացնի Յոահիմ Լյովի գլխավորությամբ: 2006-ից Բունդեսթիմը գլխավորող 61-ամյա մասնագետը մի շարք մրցաշարերում մրցանակային տեղ գրաելուց հետո 2014-ին աշխարհի չեմպիոնի տիտղոս պարգևեց թիմին: Սակայն, եթե ֆրանսիական ֆուտբոլը վերելք է ապրում վերջին տարիներին, ապա Գերմանիայի մասին նույնն ասել չի կարելի: Գերմանիայի հավաքականը վերջին շրջանում բավական հեռու է այն թիմից, որին անվանում էին «Գերմանական մեքենա»: Սերնդափոխության գործընթացը զգալ տվեց ԱԱ-2018-ում, որտեղ գերմանացիները ձախողվեցին: Ազգերի լիգայում իսպանացիներից 0:6 հաշվով կրած պարտությունը ևս շատ բան է ասում այս Գերմանիայի հավաքականի մասին:

Եվրո-2020-ից առաջ էլ Յոահիմ Լյովի թիմն ամենալավ վիճակում չէ: Վերջին 13 խաղերում Գերմանիայի հավաքականը տարել է ընդամենը 6 հաղթանակ: Լյովին նաև շատ են քննադատում, որ ստեղծարար ու դինամիկ թիմը սկսել է շատ զգույշ գործել:

Հավանական մեկնարկային կազմ. Նոյեր, Գինտեր, Ռյուդիգեր, Կիմիխ, Կրոս, Գորեցկա, Գոսենս, Գյունդոգան, Գնաբրի, Հավերց:

Մյուս խմբերում հայտնվելու դեպքում, իհարկե, Գերմանիայի հավաքականը դժվար թե խնդիրներ ունենար, սակայն Ֆրանսիայի ու Պորտուգալիայի պես մրցակիցներ ունենալու պայմաններում նույնիսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը կարող է լինել բարդ խնդիր: Ամեն դեպքում, սպասելի է, որ Յոահիմ Լյովն իր վերջին մրցաշարում կզարմացնի բոլորին:

Պորտուգալիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 5-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշ

Հայտացուցակ

Դարպասապահներ․ Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»), Ռուի Տիագու Սիլվա («Գրանադա»)։

Պաշտպաններ․ Ժոաու Կանսելու, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), Պեպե («Պորտու»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»), Նունու Մենդեշ («Սպորտինգ»)։

Կիսապաշտպաններ․ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիլու Պերեյրա (ՊՍԺ), Պեդրու Գոնսալվեշ, Ժոաու Պալինյա (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ռուբեն Նեւեշ, Ժոաու Մոուտինյու (երկուսն էլ՝ «Վուլվերհեմփթոն»), Ռենատու Սանշեշ («Լիլ»), Սերժիու Օլիվեյրա («Պորտու»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Ռաֆա Սիլվա («Բենֆիկա»), Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո»), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա»)։

Հարձակվողներ․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Անդրե Սիլվա («Այնտրախտ»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 17.00

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2020-ը կսկսի գործող չեմպիոնի կարգավիճակով: Ամենևին էլ անակնկալ չի լինի, որ հուլիսի 11-ին եվրոպական բրազիլացիները պաշտպանեն տիտղոսը: Պորտուգալիայի հավաքականի կազմը ևս լավագույններից մեկն է մրցաշարում՝ գումարած բազմափորձ ու չծերացող Կրիշտիանու Ռոնալդուն: Եթե Եվրո-2016-ում պորտուգալացիները դժվարությամբ հասան եզրափակիչ և անակնկալ հաղթանակի հասան վճռորոշ խաղում, ապա այսօր այս թիմը վստահորեն մրցաշարի գլխավոր ֆավորիտներից է: Կրիշտիանու Ռոնալդուն ունի այնպիսի թիմակիցներ, որոնք մրցակիցներին կստիպեն չմտածել միայն Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա հարձակվողին վնասազերծելու մասին: Գուցե Ռոնալդուն այս տարի չանցկացրեց իր լավագույն մրցաշրջաններից մեկը, սակայն կարևոր խաղերում նրա գոլերի պակասը չի զգացվի:

Հավանական մեկնարկային կազմ. Լոպեշ, Կանսելու, Դիաշ, Պեպե, Գերեյրու, Նևեշ, Բրունու Ֆերնանդեշ, Սերժիու Օլիվեյրա, Բերնարդու Սիլվա, Ժոտա, Ռոնալդու:

Հզոր կազմի շնորհիվ պորտուգալացիները նույնիսկ կարող են Ֆրանսիայի հավաքականի հետ պայքարել խմբում առաջին տեղի համար: Եվրոպայի առաջնություններում Պորտուգալիայի հավաքականը կանոնավոր կերով հասնում է ամենաբարձր փուլեր, և եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, այս մրցաշարը ևս բացառություն չի լինի:

Հունգարիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 37-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Մարկո Ռոսի

Հայտացուցակ

Դարպասապահներ. Ադամ Բոգդան («Ֆերենցվարոշ»), Դենեշ Դիբուս («Ֆերենցվարոշ»), Պետեր Գուլաչի («ՌԲ Լայպցիգ»), Բոլաժ Տոտ («Պուշկաշ–Ակադեմիա»)։

Պաշտպաններ. Բենդեգուզ Բոլա ( «Ֆեհերվար» ), Էնդրե Բոտկո («Ֆերենցվարոշ»), Օտիլո Ֆիոլո («Ֆեհերվար»), Սիլվեստեր Հանդյա («Ֆեհերվար»), Ակոշ Կեչկեշ («Լուգանո»), Ադամ Լոնգ («Օմոնիա»), Գերգե Լովրենչիչ («Ֆերենցվարոշ»), Վիլի Օրբան («ՌԲ Լայպցիգ»), Չոբո Շպոնդլեր («Պուշկաշ–Ակադեմիա»), Օտիլո Սոլոի («Ֆեներբահչե»)։

Կիսապաշտպաններ. Թոմաշ Չերի («Մեզեկեւեշդ»), Դանիել Գոզդոգ («Հոնվեդ»), Ֆիլիպ Հոլենդեր («Պարտիզան»), Լասլո Կլյայնհայսլեր («Օսիեկ»), Ադամ Նոդ («Բրիստոլ Սիթի»), Լոիկ Նեգո («Ֆեհերվար»), Օնդրաշ Շաֆեր («ԴԱԿ-1904»), Դավիդ Շիգեր («Ֆերենցվարոշ»), Դոմինիկ Սոբոսլաի («ՌԲ Լայպցիգ»)։

Հարձակվողներ. Յանոշ Հան («Պակշ»), Նեմանյա Նիկոլիչ («Ֆեհերվար»), Ռոլանդ Շոլոի («Ֆրայբուրգ»), Սոբոլչ Շեն («Դալա»), Ադամ Սոլոի («Մայնց»), Կեւին Վարգա («Կասիմփաշա»), Ռոլանդ Վարգա (ՄՏԿ)։

Չեմպիոնության գործակիցը՝ 370.00

Եթե ձեզ համարում եք անհաջողակ, ապա հիշեք Հունգարիայի հավաքականին: Եվս մեկ հավաքական, որը Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճել Ազգերի լիգայում հաղթելու շնորհիվ: 4 անգամ Եվրոպայի առաջնություններին մասնակցած հունգարացիները հեռավոր 1964-ին դարձել են բրոնզե մեդալակիր:

5 տարի առաջ Ֆրանսիայում անցկացված Եվրո-2016-ում Հունգարիայի հավաքականը ելույթն ավարտեց խմբային փուլում, սակայն դրանից հետո թիմը նույնիսկ անկում է գրանցել խաղային առումով: Այնուամենայնիվ, իտալացի Մարկո Ռոսիի գլխավորությամբ հունգարացիները կարողանում են ամուր պաշտպանվել և անցկացնել վտանգավոր հակագրոհներ, ինչն ամենաշատն է պետք այսպիսի մրցակիցների պայմաններում:

Հավանական մեկնարկային կազմ. Գուլաշի, Ֆիոլա, Իրբան, Ատիլյա Սալայի, Լովրենշիչ, Գլյանհայսլեր, Շաֆեր, Վարգա, Նագի, Ադամ Սալայի, Հոլենդեր:

Հասկանալի է, որ եթե նույնիսկ Գերմանիայի պես թիմի համար բարդ է լինելու «ողջ» դուրս գալ «Մահվան» խմբից, ապա հունգարացիների համար դա դառնում է անհավանական խնդիր: Հունգարիայի հավաքականի երկրպագուները լավատեսությունը պահպանում են միայն այն բանի շնորհիվ, որ խմբային փուլի 2 հանդիպումներն անցկացնելու են տանը՝ Բուդապեշտում:

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով  

Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով

Եվրո-2020. Ամենահամեստ C խումբը՝ Հոլանդիայով ու Հայաստանի ծանոթ մրցակցով

Եվրո-2020. D խումբը՝ աշխարհի փոխչեմպիոնով ու բրիտանական դերբիով

Եվրո-2020. E խումբը՝ Իսպանիան ու անակնկալ մատուցելուն պատրաստ մրցակիցները

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները