«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը համակիրների հետ

«Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր «Անի պլազա» հյուրանոցի մեծ դահլիճում հանդիպել է իր համակիրների և վստահված անձանց հետ:

«Նախընտրական սեղմ իբր քարոզարշավի համար հատկացված ժամանակի ընթացքում րոպեն ավելի քիչ վայրկյան ունի, քան սովորաբար»,- հավաքը սկսելուց առաջ ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը և մարդկանց խնդրեց զբաղեցնել տեղերը:

Նա ասաց, որ հանդիպման ձևաչափն ունի յուրահատկություն և բացի նրանից, ինչ իրենք խոսում են քարոզչության ընթացքում ժողովրդին ներկայացնելու համար, թե ինչու պիտի մասնավորապես մարդիկ 10-րդ քվեաթերթիկը գցեն քվեատուփ, ամենից առաջ անհրաժեշտություն կա անդրադառնալու քարոզարշավի որակին և՛ քվեարկության, և՛ հաշվարկի գործընթացին: Տիգրան Ուրիխանյանը իր համակիրներին և վստահված անձանց հորդորեց հետևել ընտրությունների ողջ ընթացքին և  ընտրախախտումների դեպքում անպայման արձանագրել և կապ հաստատել իրենց հետ այդ խնդիրները լուծելու համար․

«Մեր անելիքը հետևյալն է, չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները, ընտրական գործընթացը, դրան հետևող ժամերի ընթացքում ամենակարևոր պրոցեսը՝ հաշվարկը,  հաշվարկից հետո եռօրյա կտրվածքով ճշգրտումները ուղիղ ԿԸՀ-ի ինչպես նաև պետական մի շարք կառույցների և մարմինների պարտավորությունն են, այսինքն օրվա իշխանությունների, թեկուզ ժամանակավոր պաշտոնակատարների պատասխանատվության տիրույթում են, բայց, ցավոք սրտի, մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որ մեր հասարակության զգալի մասը շարունակում  է ունենալ ընտրական գործընթացի հանդեպ վերապահումներ, և մենք ինքներս այդ վերապահումներն ունենք»։  

«Շտաբի կողմից սահմանված է դրամական հատուցում, ֆինանսավորում այն վստահված անձանց համար, ովքեր այդ օրը ծախսելու են ժամանակ, միջոցներ, կազմակերպչական աշխատանք են իրականացնելու, գումար են ծախսելու, տեղաշարժվելու են։ Բայց դա արվելու է միայն օրենքով սահմանված կարգով, որին կարող եք ծանոթանալ ցանկացած պահի»։ 

No description available. 

No description available.

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
Ամենաընթերցվածները