ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է

26 քաղաքական ուժեր արդեն իսկ ներկայացրել են իրենց ծրագրային հիմնադրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասին ենք զրուցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ: 

- Ինչո՞վ է առանձնանում ԲՀԿ նախընտրական ծրագիրը, ո՞րն է դրա հատկանշական կողմը: 

- Ծրագրի բոլոր կողմերը մեկ հարցազրույցի միջոցով հնարավոր չէ ներկայացնել, բայց առանձին, իմ կարծիքով, հասարակության համար կենսական նշանակություն ունեցող, երկրի զարգացման տեսանկյունից կարեւորվող որոշ դրույթների կարելի է անդրադառնալ: Տեւական ժամանակ քաղաքական դաշտում գործող, խորհրդարանում մշտապես ներկայացված քաղաքական ուժերը միմյանցից տարբերվել են պետության սոցիալ-տնտեսական մոդելի ձեւավորման ուղղությամբ հետեւողական, երբեմն՝ ոչ այնքան հետեւողական, գործունեությամբ: ԲՀԿ-ն, թվում է, իր բոլոր ծրագրերով, այդ թվում՝ նախընտրական, ավելի հետեւողականորեն ձգտել է «սկանդինավյան» մոդելի ձեւավորմանը, որը հյուսիսեվրոպական երկրների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա) տնտեսական եւ սոցիալական մոդելն է: Թեպետ գոյություն ունեն նշանակալի տարբերություններ այդ երկրների միջեւ, դրանք բոլորն ունեն ընդհանուր կողմեր: Դրանց թվում է համընդհանուր բարեկեցության պետությունը, որն ուղղված է անհատական ինքնավարության բարձրացմանը, սոցիալական շարժունության աջակցությանը եւ մարդու հիմնական իրավունքների ապահովմանը, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը: Հավանաբար, կուսակցության անվանումը պատահական չի ընտրվել. իր ստեղծման օրվանից «Բարգավաճ Հայաստանը» փորձել է առավելագույն ներդրումն ունենալ համընդհանուր բարեկեցության պետության կառուցման գործում՝ խորհրդարանում մեծամասնություն չկազմելու պայմաններում: Պարզ ասած, «սկանդինավյան» մոդելը սոցիալական պետության տեսակ է, որը տարբերվում է սոցիալական պետությունների մյուս տեսակներից՝ աշխատուժի առավելագույն մասնակցության (համընդհանուր զբաղվածություն), սեռական հավասարության, էգալիտարիզմի, հարստության վերաբաշխման բարձր աստիճանի վրա իր շեշտադրմամբ:

- ՀՀ սահմանադրության հոդված 1-ով Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հետեւաբար, կարելի՞ է ասել, թե մեր երկիրն այդ մոդելով է զար­գանում:

- Ոչ, համենայնդեպս՝ սոցիալականի մասով: ՀՀ-ում սոցիալական արդարության մասին խոսել չենք կարող, քանի որ եկամուտների մեծ բեւեռացում կա, բացի դրանից՝ բնակչության աղքատության մակարդակը բավական բարձր է: Սոցիալական պետության բնորոշ կողմերից է հասարակության համընդհանուր բարեկեցությունը, ինչը չի ենթադրում, որ հարուստներ չեն կարող լինել: Հարուստ կամ դրան մոտ կենսամակարդակ ունեցողներ կարող են լինել բացառապես ձեռնարկատիրական հաջող գործունեությամբ զբաղվողները: Մյուս մասի, օրինակ, կրթության ոլորտի աշխատողների կամ կենսաթոշակառուների բարեկեցությունը պետք է ապահովվի երկրում ստեղծված հարստության վերաբաշխման ողջամիտ բարձր աստիճանի հասնելու ճանապարհով: Այդ առումով, ԲՀԿ-ն առաջարկում է առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակները: Կարծում եմ, որ նույնիսկ սա էլ բավարար չէ, եթե, ինչպես նշել է իր ելույթում ԲՀԿ ղեկավարը, «մեր հայրենակիցների համար պետք է ապահովել արժանապատիվ կենսամակարդակ»:

- Դուք նշեցիք հարստության վերաբաշխման բարձր աստիճանի մասին: Հավասար բաշխման հիմքում այն գաղափարն է, որը ենթադրում է հասարակության բոլոր անդամների համար հավասար սոցիալական եւ քաղաքացիական իրավունքներով հասարակության ստեղծում: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ֆինանսատնտեսական էլիտայի ակնառու ներկայացուցիչ է, խոսակցական լեզվով՝ օլիգարխ: 

- Այնպես է ստացվել, որ շուկայական տնտեսության պայմաններում կարող են լինել խոշոր գործարարներ, խոշոր սեփականատերեր, եթե կուզեք՝ օլիգարխներ: Հարավային Կորեայում այդ օլիգարխները (այնտեղ՝ չեբոլները) նպաստեցին երկրի թռիչքային զարգացմանը, որովհետեւ կառավարությունը հստակ խնդիրներ դրեց նրանց առջեւ… Դրա հետ մեկտեղ, խոշոր կորպորացիաները, առանձին խոշոր սեփականատերեր ստանձնում են սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն, իրենց վրա են վերցնում որոշակի սոցիալական պարտավորություններ՝ առանց պարտադրանքի. նրանք, գուցե, առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. «Աղքատ հարեւան ունենալը լավ բան չէ»:

Նշեցի, որ «սկանդինավյան» մոդելի յուրահատկություններից մեկն այն է, որ շեշտադրում է արվում համընդհանուր զբաղվածության վրա: Նախընտրական ելույթներից մեկում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է. «Պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի, այլ՝ աշխատողի…»։ «Աշխատողի խնդիրը» հենց աշխատուժի առավելագույն մասնակցություն կամ համընդհանուր զբաղվածություն ապահովելուն է վերաբերում: Իսկ «հնարավորությունների հավասարությունը» ենթադրում է մարդկանց համար, ըստ իրենց կարողությունների եւ ունակությունների, ինքնադրսեւորվելու, ինքնիրացվելու հավասար հնարավորությունների ստեղծում՝ պետության կողմից համապատասխան աշխատատեղերի ստեղծումը խթանելով:
Միաժամանակ, որպեսզի մարդկանց կարողությունները եւ ունակությունները համապատասխանեն արժանապատիվ աշխատատեղերին եւ արժանապատիվ եկամտին, պետք է հասնել կրթության, մասնավորապես՝ բարձրագույն կրթության, «հնարավորությունների հավասարության», ինչի մասին բավական պարզ, գուցե, առաջին հայացքից պոպուլիստական լեզվով իր ելույթներից մեկում օրերս ասաց Ծառուկյանը. «Լսեք, էսօր ուսման վճարները 15-20 տոկոս բարձրանում են, ո՞նց կարող է այդպես լինի, եթե թոշակն ու աշխատավարձը չի բարձրանում: Պետությունը պետք է պայմանագիր կապի, այդ գումարը վճարի, ավարտելուց հետո ուսանողին տեղավորի աշխատանքի, նա էլ 5 տարում այդ պարտքը փակի»: Այս հայտարարությունն ընդամենը գաղափար է, որը պետք է մանրազնին մշակվի, իսկ առարկայի մեջ չխորանալու դեպքում այն կարելի է որակել որպես ուտոպիստական: 

Վստահաբար, պարոն Ծառուկյանը ծանոթ չէ «Դեպի գիտելիքի հասարակություններ» UNESCO-ի 2005 թվականի զեկույցին, որում ասված է. «Չնայած թվացող ուտոպիստականությանը, …զարգացող երկրների առնչությամբ կարելի է առաջարկել ֆինանսավորման համակարգեր, որոնք կապահովեն հնարավորությունների հավասարություն կրթության ոլորտում»: Խոսքը վերաբերում է ХХI դարում կրթության միջազգային հանձնաժողովի ներկայացրած «կրթության ժամանակի վարկ» հայեցակարգին, ըստ որի՝ ենթադրվում է վարկի տրամադրում պետության միջոցների հաշվին: Այդ վարկն ապահովում է անվճար ուսուցում որոշակի, յուրաքանչյուր երեխայի համար միեւնույն թվով տարիների ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում նպաստել՝ իրացնելու հավասար հնարավորությունները: Հատկանշական է, որ վարկը յուրաքանչյուր ուսանողին պետք է հնարավորություն ընձեռի իր թեկնածությունն առաջարկելու նախընտրած ուսումնական հաստատություն՝ ընդունվելու համար: Հայտարարված թեկնածուի հետ ուսումնական հաստատության համաձայնելու դեպքում պետությունը վճարում է ուսումնառության փաստացի արժեքը: Անվճար կրթության ժամանակային լիմիտը սպառվելուց հետո, հետագա ուսումնառության արժեքը վճարում է ուսանողը՝ այն շարունակելու մտադրության դեպքում: Ուսումնառության ժամանակի սահմանափակ լինելը կարող է նպաստել սովորողների պատասխանատվության բարձրացմանը, քանի որ ինչ-որ քննություն չհաղթահարելու դեպքում նրանք ստիպված կլինեն ինքնաֆինանսավորել կրթության ծախսերը: 

Հետեւաբար, ԲՀԿ-ի՝ կրթության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունը կարող է եւ պետք է զարգացնեն նորընտիր ԱԺ-ն, նոր կառավարությունը, քանզի միայն կրթության ֆինանսավորման նկարագրված համակարգի ներդրմամբ է հնարավոր իրականացնել Ծառուկյանի արտահայտած հետեւյալ գաղափարը. «Գիտելիքներ եւ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները