3 տարի է՝ մղձավանջի մեջ ենք, հույս ունեմ հունիսի 21-ին արթնանալ և այս մղձավանջից ազատվել

Հիմա հոգեկան հավասարակշռությունը կորցրած անձն իրեն հարիր մի բան է ասում, պետք չէ դրան արձագանքել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այսօր քարոզարշավի ընթացքում հոգևոր դասին առնչվող Փաշինյանի հայտարարություններին։  Միքայել սրբազանի հետ մեր զրույցը վերջին 3 տարիներին իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին է։

Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնաց հոգևոր դասին, ասաց, որ չեք թպրտալու, ծնկի եք գալու։ Դուք ինչպե՞ս կարձագանքեք։

Իր խոսքը միայն հոգևոր դասին չէր վերաբերվում։ Հիմա հոգեկան հավասարակշռությունը կորցրած անձը, եթե իրեն հարիր մի բան է ասում, ի՞նչ է, մենք պետք է պարտադիր արձագանքե՞նք։

Սա քարոզարշավի շրջանակներում արված հայտարարությո՞ւն է, թե Հայ առաքելական եկեղեցու հանդեպ 3 տարվա հետևողական քաղաքականության դրսեւորում։

Կարծում եմ՝ երկրորդ տարբերակը։ Եվ նամանավանդ եկեղեցու և եկեղեցականության հստակ կեցվածքից հետո պատերազմի օրերին և պատերազմից հետո, կարծում եմ, որ դա է իրեն դրդում նման քայլերի գնալ, բայց դա ավելի վատ հետևանքներ կունենա իր համար, որովհետև ինչպես Ավետարանն է ասում՝ մախաթին քացի չես տա, եկեղեցու դեմ բարձրացող ոչ մեկը դեռ եկեղեցուն չի հաղթել։ Կարող է՝ ճակատամարտ շահի, բայց պատերազմը կկորցնի։

Հոգևոր դասը շատերի պես պահանջեց Փաշինյանի հրաժարականը, գուցե դա՞ է հունից հանել Փաշինյանին։

Իհարկե։ Նա փորձում է դրանով վրեժ լուծել, թող փորձի, խնդիր չկա, ավելի պիտի իրեն խայտառակի։

Ինչպե՞ս ազատվել քարոզարշավի այսպիսի մթնոլորտից, անհանդուրժողականության քարոզից։

Մենք այսօր հայտարարություն ենք տարածել եպիսկոպոսներով, որտեղ բոլոր կողմերին, մանավանդ՝ իշխանությանը, հորդորում ենք զերծ մնալ անհավասարակշիռ արտահայտություններից, հայհոյանքից և ժողովրդին բևեռացնելուց։ Մենք արդեն այդ հայտարարությունը արել ենք և կարծում ենք, որ պետք է ականջալուր լինեն։ Հուսանք։  Մենք չենք ուզում, որ որևիցե մեկն անհաղորդ մնա մեր խոսքերին, կուզենայինք, որ բոլորն էլ լսեին, որովհետև բոլորն էլ մեր զավակներն են, կարող է անառակ զավակներ են, բայց մեր զավակներն են։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
Ամենաընթերցվածները