Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով (ֆոտո)

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունն առանձնահատուկ է պատմության մեջ։ Առաջին անգամ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր, ինչպես նաև մրցաշարը կանցկացվի 11 երկրների 11 քաղաքներում։

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2020-ի 6 խմբերը։ Երկրորդը B խումբն է, որտեղ ընդգրկված են Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի հավաքականները։  

Բելգիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 1-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտո Մարտինես

Հայտացուցակ

Դարպասապահներ․ Տիբո Կուրտուա («Ռեալ»), Սիմոն Մինյոլե («Բրյուգե»), Մատց Զելս («Ստրասբուրգ»)։

Պաշտպաններ․ Դեդրիկ Բոյատա («Հերտա»), Ջեյսոն Դենայեր («Լիոն»), Թոմաս Վերմալեն («Վիսել Կոբե»), Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Յան Վերտոնգեն («Բենֆիկա»), Տոմա Մենիե ( «Բորուսիա Դորտմունդ»), Տիմոտի Կաստան («Լեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ․ Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Աթլետիկո Մադրիդ»), Նասեր Շադլի («Իստանբուլ Բաշակշեհիր»), Ակսել Վիտսել, Տորգան Ազար (բոլորը՝ «Բորուսիա Դորտմունդ»), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեանդեր Դենդոնքեր («Վուլվերհեմփթոն»), Դենիս Պրատ, Յուրի Տիլեմանս (երկուսն էլ՝ «Լեսթեր Սիթի»), Հանս Վանակեն («Բրյուգե»), Ժերեմի Դոկու («Ռեն»), Էդեն Ազար («Ռեալ Մադրիդ»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Լեանդրո Տրոսարդ («Բրայթոն»)։

Հարձակվողներ․ Միշի Բատշուայի, Կրիստիան Բենտեկե (երկուսն էլ՝ «Քրիսթալ Փելաս»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 6.00 

Վերջին 10 տարում Բելգիայի հավաքականը համաշխարհային ֆուտբոլի էլիտայում է և ցանկացած մրցաշարում համարվում է չեմպինության գլխավոր հավակնորդներից մեկը։ Սակայն աշխարհի նախորդ 2 առաջնություններում ու Եվրո-2016-ում բելգիացիները հասան միայն քառոդ եզրափակիչ ու կիսաեզրափակիչ, ինչը չէր կարող լավ արդյունք համարվել այդպիսի աստղային կազմ ունեցող թիմի համար։

Բելգիացիների ոսկե սերունդը համարվող խաղացողներն արդեն բավական փորձառու են և հերթական մեծ մրցաշարում հաջողության չհասնելը դժվար կլինի բացատրել փորձի պակասով։

2016 թվականից Բելիգիայի հավաքականը գլխավորող Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ ազգային թիմը ցուցադրում է դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ։ Իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի առաջատար ակումբներ և չի բացառվում, որ Եվրո-2020-ը նրա համար կարող է վերջին մրցաշարը լինել Բելգիայի հավաքականում։

Հավանական մեկնարկային կազմը. Կուրտուա, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Դենայեր, Մենյե, Դենդոնկեր, Տիլեմասն, Ազար, Դե Բրույնե, Մերտենս, Լուկակու։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորող Բելգիայի հավաքականը B խմբում հաղթելու գլխավոր հավակնորդն է, և եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, բելգիացիներին, անպայման, կտեսնենք փլեյ-օֆֆում։

Դանիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 10-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Կասպեր Հյուլմանդ

Հայտացուցակ

Դարպասապահներ. Կասպեր Շմեյխել («Լեսթեր Սիթի»), Յոնաս Լեսլ («Էվերտոն»), Ֆրեդերիկ Ռենով («Շալկե»)։

Պաշտպաններ. Մատիաս Յորգենսեն, Նիկոլայ Բոյլեսեն (երկուսն էլ՝ «Կոպենհագեն»), Սիմոն Կյաեր («Միլան»), Անդրեաս Կրիստենսեն («Չելսի»), Յանիկ Վեստերգոր («Սաութհեմփթոն»), Յոահիմ Անդերսեն («Ֆուլհեմ»), Դանիել Վաս («Վալենսիա»), Իենս Ստրյուգեր Լարսեն («Ուդինեզե»), Յոակիմ Մեհլե («Ատալանտա»)։

Կիսապաշտպաններ. Կրիստիան Էրիկսեն («Ինտեր»), Թոմաս Դելեյնի («Բորուսիա Դորտմունդ»), Պիեր–Էմիլ Հոյբերգ («Տոտենհեմ»), Մատիաս Իենսեն, Կրիստիան Ներգոր (երկուսն էլ՝ «Բրեդֆորդ»), Անդերս Կրիստիանսեն («Մալմյո»)։

Հարձակվողներ. Կասպեր Դոլբերգ («Նիցա»), Յոնաս Վին («Կոպենհագեն»), Անդրեաս Կորնելիուս («Պարմա»), Մարտին Բրայթուայթ («Բարսելոնա»), Ռոբերտ Սկով («Հոֆենհայմ»), Միկել Դամսգոր («Սամպդորիա»), Յուսուֆ Պոուլսեն («ՌԲ Լայպցիգ»), Անդրեաս Սկով Օլսեն («Բոլոնիա»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 81.00

Դանիայի հավաքական իր պատմության մեջ միակ ու նշանակալի հաջողությունը գրանցել է հենց Եվրոպայի առաջնությունում։ Շվեդիայում անցկացված Եվրո-1992-ում դանիացիները նվաճեցին չեմպիոնի կոչումը, ինչից հետո չեն կարողացել հասնել լուրջ հաջողությունների։

Դանիայի հավաքականում հանդես են գալիս եվրոպական առաջատար ակումբներում խաղացող ֆուտբոլիստներ, ինչը թույլ կտա նույնիսկ Բելգիայի հետ պայքարել խմբում առաջին տեղի համար։ Այս պահին դանիացիները լավ մարզավիճակում են։ ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային 3 տուրերում Կասպեր Հյուլմանդի գլխավորած թիմը տարել է 3 հաղթանակ՝ ընդհանուր 14։0 հաշվով։

Հավանական մեկնարկային կազմը. ՇմեյխելՎաս, Կյաեր, Կրիստենսեն, Մեհլե, Էրիկսեն, Հոյբերգ, Դիլեյնի, Բրեթուեյթ, Վինդ, Պոուլսեն։

Եվրո-2020-ում դանիացիների գլխավոր զենքերից մեկը կլինի նաև այն, որ խմբային փուլի բոլոր՝ 3 հանդիպումները թիմը կանցկացնի տանը՝ Կոպենհագենում։ Դա մեծ առավելություն կտա Դանիայի հավաքականին, որը կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած թիմի համար։

Ֆինլանդիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 54-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Մարկու Կաներվա

Հայտացուցակ

Դարպասապահներ. Լուկաս Գրադեցկի («Բայեր»), Անսի Յակոլա («Բրիստոլ Ռովերս»), Յեսե Յորենեն («Բրեշիա»)։

Պաշտպաններ. Պաուլիս Արաժուրի («Պաֆոս»), Ռոբերտ Իվանով («Վարտա Պոզնան»), Տոմաս Լամ («Զվոլե»), Դանիել Օ՛Շոնեսի («Հելսինկի»), Յուկա Ռայտալա («Մինեսոտա Յունայթեդ»), Յոնա Տոյվիո («Հեկեն»), Էրե Ուրոնեն («Գենկ»), Նիկոլաս Համալայնեն (ՔՊՌ), Սաուլի Վայնասեն («Կյևո»)։

Կիսապաշտպաններ. Նիկոլայ Ալգո («Բուդապեշտ»), Ֆրեդրիկ Յենսեն («Աուգսբուրգ»), Գլեն Կամարա («Ռեյնջերս»), Յոնի Կաուկո, Պյերի Սոիրի (երկուսն էլ՝ «Էսբերգ»), Ռոբին Լոդ («Մինեսոտա Յունայթեդ»), Ռասմուս Շյուլեր («Դյուդելանժ»), Տիմ Շպարվ («Լարիսա»), Ռոբերտ Թեյլոր («Բրան»), Օնի Վալակարի («Պաֆոս»)։

Հարձակվողներ. Մարկուս Ֆորս («Բրենտֆորդ»), Լասի Լապալայնեն («Մոնրեալ»), Յոել Պոնյանպալո («Ունիոն Բեռլին»), Տյեմու Պուկկի («Նորվիչ»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 251.00

Ֆինլանդիայի հավաքականին շատերը համարում են Եվրո-2020-ի «զբոսաշրջիկներից» մեկը, որի համար եզրափակիչ փուլին մասնակցությունը մեծ նվաճում է։ Սկանդինավցիներն առաջին անգամ են մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

Ֆինլանդիայի հավաքականին կարող է օգնել այն գործոնը, որ նրանց վրա ոչ ոք ճնշում չի գործադրի։ Մարկու Կաներվայի գլխավորած թիմը ցուցադրում է համախմբած ֆուտբոլ, և նրան թերագնահատել, միանշանակ, պետք չէ։ Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը լավ արդյունք կհամարվի ֆինների համար։ Իհարկե, հասկանալի է, որ դա անելը կլինի չափազանց դժվար։

Հավանական մեկնարկային կազմը. Գրադեցկի, Ալգո, Տոյվո, Արաժուրի, Օ՛Շոնեսի, Ռայթալա, Կայկո, Կամարա, Լոդ, Պոհյանպալո, Պուկկի։

Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր հույսն անգլիական «Նորվիչի» հարձակվող Տյեմու Պուկին է, որը խփում է թիմի գոլերի մեծ մասը։ Թիմի հաջողությունները մեծապես կախված են այդ ֆուտբոլիստի արդյունավետությունից։

Ռուսաստան

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 38-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Ստանիսլավ Չերչեսով

Հայտացուցակ

Դարպասապահներ. Յուրի Դյուպին («Ռուբին»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Անտոն Շունին («Դինամո»):

Պաշտպաններ. Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Իգոր Դիվեև, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով, Վյաչեսլավ Կարավաև (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անթալիասպոր»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»):

Կիսապաշտպաններ. Դմիտրի Բարինով, Ռիֆատ Ժեմալետդինով, Մաքսիմ Մուխին (բոլորը ՝ «Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), Դանիիլ Ֆոմին («Դինամո»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դալեր Կուզյաև, Անդրեյ Մոստովոյ, Մագոմեդ Օզդոև (բոլորը` «Զենիթ»), Դենիս Մակարով («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Դենիս Չերիշև («Վալենսիա»):

Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զաբոլոտնի (ԲԿՄԱ), Ալեքսանդր Սոբոլև («Սպարտակ»):

Չեմպիոնության գործակիցը՝ 65

Ռուսաստանի հավաքական իր պատմության լավագույն արդյունքը գրանցել է Եվրո-2008-ում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Տնային աշխարհի առաջնությունում ռուսները 3 տարի առաջ հասան պատմական նվաճման՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ։ ԱԱ-2018-ից հետո Ռուսաստանի հավաքականը չի առանձնանում նույնքան տպավորիչ ելույթներով և Եվրո-2020-ում լուրջ արդյունքների հասնելու հեռանկարները մեծ չեն։

Հավանական մեկնարկային կազմ. Շունին, Ֆերնանդեշ, Սեմյոնով, Ջիկիա, Ժիրկով, Կուզյաև, Օզդոև, Զոբնին, Գոլովին, Միրանչուկ, Ձյուբա։

Խմբի ֆավորիտներ Բելգիայի ու Դանիայի հետ մրցակցելը կլինի բարդ, բայց ռուսները կարող են պայքարել նաև երրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները