Սերժ Սարգսյանը բացահայտեց Ռուսաստանի ու մյուսների դավադրությունը

Սերժ Սարգսյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը պատմում է Արցախի թեմայով իր զրույցը Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հետ: Վերջիններս ասում են, որ ժամանակն է, օգտվելով Փաշինյանի մեծ ժողովրդականությունից, լուծել Ղարաբաղի հարցը, առաջարկում են Լավրովի պլանը, ասում են, թե հայկական զորքը դուրս է բերվում, իրենք են զորք բերում, որ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ այլն: Ձայնագրության մեջ Փաշինյանն ասում է, որ այդ դեպքում պետք է թղթի վրա արձանագրել այդ հանգամանքը, սակայն եռյակն ասում է, որ Ալիեւն այդ դեպքում դավաճան կհամարվի: Փաշինյանն էլ ասում է, որ համաձայն չէ, եւ իրեն գժի տեղ դնելու գնով էլ լինի՝ հրաժարվելու է այդ տարբերակից: Այդտեղ ձայնագրությունն ավարտվում է, եւ Սերժ Սարգսյանն իր կողմից ավելացնում է, որ այս մարդը հեչ էլ գիժ չի, եւ ուզում է զրոյացնել բանակցային փաստաթղթերը:

 

Այս թեման իհարկե նոր չէ, զլմ-ներում վաղուց արտահոսքերի ձեւով հրապարակվել է այն ամենը, ինչ պատմում է Նիկոլ Փաշինյանը: Խոշոր հաշվով, այդ ձայնագրությունը կոմպրոմատ էլ չէ, ավելի շուտ՝ կոմպրոմատ է Եվրասիական հիմնադիր եռյակի՝ Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հանդեպ: Եռյակ, որի «ծանրությունն» իր վրա զգացել է նաեւ Սերժ Սարգսյանը, այդ թվում՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի եւ 2016-ի ապրիլյան պատերազմի տեսքով:

 

Եվրասիական եռյակը նույն առաջարկն արել էր նաեւ Սերժ Սարգսյանին, ապացույցը՝ Լուկաշենկոյի հրապարակված ձայնագրությունը:

 

Սերժ Սարգսյանը 24 ժամ էր տվել Փաշինյանին՝ թալանի, կազինոներում խաղալու եւ այլ հայտարարությունների վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար, հակառակ դեպքում խոստանալով կոմպրոմատներ հրապարակել նրա եւ նրա ընտանիքի մասին: Առաջին կոմպրոմատը ստացվեց Սերժ Սարգսյանի «վրեժը» Ռուսաստանից ու մյուսներից՝ բացահայտելով Հայաստանի դեմ եռյակի դավադրությունը:

Լավրովի պլանը պետք է մերժվի. ներքաղաքական գզվռտոցը դրա մասնակիցների գործն է, Հայաստանի խնդիրները վեր են ամեն ինչից:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ
Ամենաընթերցվածները