Բուհեր ընդունելության տեղերը դիմորդների թվից կրկնակի շատ են (տեսանյութ)

Բուհեր դիմորդների թիվն այս տարի գրեթե հավասար է թափուր տեղերի քանակին: Հունիսի 8-ից հանրապետությունում կմեկնարկեն միասնական քննությունները: Այս տարի փոփոխության հետևանքով հանվել է առաջին հայտի գերակայությունը և քննություններն անցկացվելու են «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով:

Երևանի պետական համալսարանում դիմորդները շատ չեն, բայց մրցակցությունն էլ բարձր չէ: 380 անվճար և 2466 վճարովի տեղերի համար առաջին փուլում բուհ դիմել է 2996 շրջանավարտ։

Օրինակ՝ քիմիայի, միջմշակութային հաղորդակցության, նանոֆիզիիկայի և առաջատար տեխնոլոգիաների, կենսաֆիզիկայի և կենսաինֆորմացիայի, աստվածաբանության, կրոնագիտության, փիլիսոփայության միջուկային ռեակտորների ֆիզիկայի դիմորդները չեն գերազանցում 10 հոգին: Այս մասնագիտությունները, կարծես թե, կորցրել են իրենց հետաքրքրությունը՝ կամ երիտասարդները կարծում են, որ այդ մասնագիտացմամբ աշխատանք չեն կարող գտնել:

Դիմելիության ընդհանուր պատկերից ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատուն չի դժգոհում, դիմորդներ ունեն, բայց սահմանված տեղերը չի լրացել:

Բժշկական համալսարանն այս տարի ունի 931 դիմորդ, և ամեն տարի ընդունել է մոտ 700 ուսանող: Ամենապահանջվածը բուժական ֆակուլտետն է, որտեղ դիմել է ավելի քան 400 հոգի: Այս տարի նվազագույն դրական բալերով բժշկական համալսարան ընդունվելու մտավախություն, կարծես թե, չկա:

Ընդհանուր առմամբ, բոլոր համալսարանները միասին վերցրած ընդունելության տեղերը դիմորդների թվից կրկնակի շատ են։

Այս տարի անվճար տեղերի թիվը 1824 է, վճարովի տեղերինը` 21820։ Առաջին փուլում միասնական քննություն կհանձնի 11487, ներբուհական քննություն՝ 1899 դիմորդ:

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները