Հիվանդասենյակի սանհանգույցից հայտնաբերվել են դատապարտյալի համար նախատեսված թմրամիջոցներ

Սույն թվականի հունիսի 4-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել մայիսի 31-ից բուժման նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հիվանդասենյակում: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ ծառայությունից։

Խուզարկությամբ նշված և հարևան հիվանդասենյակի համար նախատեսված ընդհանուր օգտագործման սանհանգույցի առաստաղի օդափոխման ցանցում հայտնաբերվել են քողարկված փաթեթներ։

Փաթեթներում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնապես խոշոր չափերի՝ 3,13 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափերի՝ 5,38 գրամ քաշով կոշտ զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6,39 և 2,88 գրամ քաշերով, առանձնացված դեղնականաչավուն զանգվածներ, «PGN 300» մակնշմամբ պրեգաբալին (լիրիկա) տեսակի 15 դեղապատիճ, դիմեդրոլ տեսակի 8 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները