«Ոչ մի քարտեզ, ոչ մի նախկին սահմաններ դեր չեն խաղում, այս անգրագետ իշխանությունը չգիտես ինչու ֆիքսվել է այդ քարտեզների վրա»

Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցով ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին կամ ՄԱԿ-ին դիմելու փոխարեն Հայաստանը պետք է քայլեր անի՝ թշնամուն երկրի տարածքից վտարելու ուղղությամբ։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

 

«Եթե Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, դրանից հետո դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին, դա պարզապես ծիծաղելի է։ Գողը եկել մտել է քո տունը, դու ոչ մի բան չես ձեռնարկում, ասում ես՝ հարևան, արի ինձ օգնիր։ Դա նշանակում է, որ մենք պետականությունը կորցնում ենք։ Մենք պետք է վտարենք մեր տարածքից, բա ինչի՞ համար են այդ զինված ուժերն ստեղծվել, ինչո՞ւ են հարկատուները փող վճարում, որ զինված ուժեր լինեն»,- ասաց Վարդան Պողոսյանը։

 

Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ նա ասաց, որ այստեղ որևէ բարդություն չկա, սահմանը որպես կանոն որոշում են երկու պետությունները։ «Եվ այդտեղ ոչ մի քարտեզ, ոչ մի նախկին սահմաններ դեր չեն խաղում։ Պարզապես մեզ մոտ այս անգրագետ իշխանությունը չգիտես ինչու ֆիքսվել է այդ քարտեզների վրա կամ էլ խոսք է տվել, որ այդ քարտեզների հիման վրա է սահմանազատում անելու ու մեզ գցել է կրակը»,- ասաց նա։

 

Ըստ Վարդան Պողոսյանի՝ իսկ եթե այդ քարտեզներով նախանշած հատվածներից էլ են առաջ եկել ադրբեջանական զորքերը, դա նշանակում է, որ երկիրը չունի ղեկավարություն։ «Պետք է քայլեր անել, սրանք այնքան պարզ բաներ են, որ ոչ մասնագետ ցանկացած ոք հասկանում է»,- հավելեց նա։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները