Ադրբեջանցիները միշտ վախեցած են, ուղղակի մեզ մի քիչ թիկունք է պետք․ Արավուսի ղեկավար

Սյունիքի մարզի Արավուս գյուղում սպասում են, որ գյուղի վարչական տարածքներից ադրբեջանական ուժերին դուրս հանելու համար կառավարությունը պետք է աշխատանք տանի։ «Ամեն օր ասում են՝ հանձնաժողով է գալու, բայց ո՞ւր է։ Մեր ցանած ցորենն ու գարին հնձելու ժամանակն է, բայց ոչ մի հանձնաժողով չեկավ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական ուժերը առաջացել ու վերցրել են նաև գյուղին պատկանող 64 հա հողերը։

 

Արավուսում ադրբեջանցիներն օրերս հայ հովիվներից տարել էին 42 խոշոր եղջերավոր կենդանիներ։ «Այդ 42 անասունին տարել են մայիսի 23-ին, դրանից հետո մայիսի 30-ին հովիվներին քարով խփել են։ Դե ամեն օր էդ ա։ Ամսի 23-ին տարած 42 խոշոր եղջերավոր անասունից 39-ը հետ ենք բերել, բայց 3 ցուլը վերցրել են, չեն տվել։ Ամեն օր նույն սպառնալիքները շարունակվում են։ Առանց էն էլ արոտ չի մնացել համարյա, հենց գյուղի տարածքից անասուններն սկսում են անցնել, դրանք սկսում են գոռգոռալ ու հայհոյել»,- ասաց Արգամ Հովսեփյանը։

 

Ադրբեջանական զինված ուժերը Արավուս գյուղից այսօր 200-500 մետր հեռավորության վրա են կանգնած։

 

«Մեր դեմը 13 հատ ադրբեջանական պոստ կա։ ԽՍՀՄ ժամանակվա սահմանից իրենք անցել են, հիմա գյուղի հողերից 64 հեկտար գրավել են։ Դրանք քարտեզով մեր սեփականաշնորհված ու համայնքի պահուստային հողերն են։ Այսինքն՝ GPS-ներով առաջ են եկել, մեր հողերն էլ են վերցրել։ Թուրքն ասում է՝ դու վստա՞հ ես, որ ձեր տանն ապրելու ես, դա էլ ենք վերցնելու, գյուղացիներին սպառնում ասում են՝ Սյունիքն էլ ա մերը։ Բայց մեր գյուղացիները խուճապի մեջ չեն, ամուր կանգնած են»,- ասաց նա։

Արգամ Հովսեփյանը կառավարությունից պահանջում է, որպեսզի գյուղի բնակիչներին զենք բաժանեն։

«Մեր վերևներից եկան, զինաթափ արեցին սահմանամերձ գյուղին, այն էլ էս գյուղին, որ թուրքի 13 պոստ կա, ամեն պոստում 45 հոգի։ Մեր մոտ կռվող տղերք են, մենք չենք ասում՝ զենքը տար բնակչին տուր, որը զենքից չի հասկանում։ Մեր մոտ 90-ականներից կռված մարդիկ ենք, պատերազմ անցած մարդիկ ենք, մեր զենքերը խի՞ ես վերցնում։ Ես արդեն ուրիշ բաներ եմ պատկերացնում, օրինակ, զինաթափ են արել, որ իրենք գան մտնեն մեր հողերը վերցնեին, էդ դիրքերը գրավեին։ Եթե պայքարենք, թուրքը մեր տարածք չի մտնի։ Իմ սեփական զենքով ես այսօր պայքարում եմ, եթե չպայքարեմ, դուք պատկերացնո՞ւմ եք ոնց կգան։ Մեր տղաներն արդեն առանց զենքի իրենց աչքը վախեցրել են։ Ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան իրենք վախեցած են, իրենք միշտ վախեցած են։ Ուղղակի մեզ մի քիչ թիկունք է պետք, մենք վախեցող մարդիկ չենք, մեր թիկունքն է թույլ»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները