Ով է կառուցելու երկաթուղին Հայաստանի հարավում

Ռուսաստանն ու Ադրբեջանը խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի տարածքով երկաթուղու 43 կիլոմետրանոց հատվածի կառուցման վերաբերյալ: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։

 

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում երկաթուղու վերաբերյալ ինքը մտադիր է խոսել Ռուսաստանի հետ, «ում պատկանում են Հայկական երկաթուղիները»։ Փոխվ արչապետ Մհեր Գրիգորյանն առարկել է, որ հայկական ճանապարհները պատկանում են Հայաստանին, չնայած դրանք կոնցեսիոն պայմանագրով փոխանցվել են Ռուսաստանի կառավարմանը:

 

Բաքուն և Անկարան վստահորեն խոսում են «միջանցքի» մասին, որը Հայաստանը կկտրի Իրանից: Եվ չնայած թուրքական կողմի գործողություններում ակնհայտորեն թրոլինգի տարրեր կան, սակայն գործընթացը ծավալվում է։

 

Կա արդյոք պայմանավորվածություն Հայաստանի և Ռուսաստանի միջև հայ-իրանական սահմանի երկայնքով երկաթուղու կառուցման վերաբերյալ: Փորձագետները նշում են, որ Սյունիքի մարզում 3  հողամասերի, այդ թվում Մեղրիում, հատկացումը Ռուսաստանի ԱԴԾ-ին իրականացվել է «միջանցքը» Ռուսաստանի վերահսկողությանը փոխանցելու շրջանակներում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ հաղորդակցությունների հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը կասեցված է: «Այս իրավիճակում ես չեմ կարծում, որ հնարավոր է կառուցողական աշխատանք այս հարթակի վրա», – ասել է Գրիգորյանը: Նա ասել է, որ վերջին դեպքից հետո (6 հայ զինծառայողների գերեվարումը) ադրբեջանական կողմի հետ կապը խզվել է:

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը հերքում է «գաղտնի» փաստաթղթերի առկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, չնայած ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ փաստաթուղթ կա, և ինքը պատրաստ է այն ստորագրել: Փաստաթղթի հանրայնացումից հետո Ալիևը հայտարարեց, որ այն կստորագրվի հունիսի 30-ին, Հայաստանում ընտրություններից հետո:

Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրություններից հետո Փաշինյանի կողմից փաստաթուղթը ստորագրելու շուրջ։ Թե՞ նախագիծը բախվել է այլ խոչընդոտների, մանավանդ Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային շրջագայությունից հետո։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «առաջին փուլում մենք կարևոր ենք համարում երկաթուղիների հետ կապված հարցը: Մենք խոսում ենք այն երկաթուղիների բացման մասին, որոնք գործում էին Խորհրդային Միության տարիներին»: Հայաստանը դեմ չէ Իջևանով, Երասխով և Գյումրիով երկաթուղիների բացմանը: Իրանը նույնպես խոսում  Նախիջևանով երկաթուղու գործարկման շահագրգռվածության մասին։ Բայց Բաքուն և Մոսկվան պնդում են «միջանցքը»Մեղրիով:

Թուրքիայի տրանսպորտի նախարարը Բաքվում քննարկել է միջանցքի բացումը և տեղեկացրել, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև երկաթուղու կառուցման նախագծերը։

 
 
դիտվել է 51 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները