Երեխաներն իրենց դիմումներն են թողել Մարդու իրավունքների պաշտպանի համար

Այսօր Բուսաբանական այգում ներառական միջավայր էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու Ծնողների համաշխարհային օրը նշելու համար:

Անկախ բոլոր դժվարություններից ու երկրի առաջ ծառացած մարտահրավերներից՝ երեխաների համար պետք է երջանիկ մանկություն ապահովել: Հենց այդ նպատակով միջոցառմանը մասնակցել են հանրակրթական ու հատուկ դպրոցների սաներ, Արցախից տեղահանված երեխաներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված «Փոխիր աշխարհը» արշավի մասնակիցներ:

Երեխաների հետ քննարկել ենք ամենատարբեր հարցեր՝ սկսած ներառական կրթության կարևորությունից մինչև համացանցային անվտանգություն:

Երեխաներին խորհուրդ ենք տվել ամենակարևորը լավ սովորել, այդ թվում՝ օտար լեզուներ, լինել իրազեկված ինչպես սեփական իրավունքների, այնպես էլ պարտականությունների վերաբերյալ: Այդ նպատակով ևս մեկ անգամ հիշեցրել եմ Պաշտպանին դիմելու իրենց իրավունքի մասին:

Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ յուրաքանչյուր երեխայի կարողություն պետք է գնահատել յուրովի՝ խթանելով նրանց ինքնուրույն կյանք վարելը: Պետությունը պետք է ներդնի ամեն ջանք՝ երաշխավորելու իրական հնարավորություններ բոլոր երեխաների համար սեփական ուժերով հաջողությունների հասնելու նպատակով:

Լսողության առանձնահատկություններ ունեցող երեխաները մասնակիցների համար մնջախաղի միջոցով փոխանցել են կարևոր ուղերձներ այն մասին, որ հաշմանդամությունը հասարակությունում լիարժեք ինտեգրման, ինչպես նաև սեփական կարողություններն ամենատարբեր ոլորտներում բացահայտելու ու զարգացման խոչընդոտ չի կարող լինել:

Մնջախաղից հետո «Փոփոխությունների թատրոնի» դերասանները ինտերակտիվ խաղի միջոցով երեխաներին իրազեկել են առողջ ապրելակերպի սկզբունքների մասին:

Միջոցառումը ուղեկցվել է ժեստերի լեզվով թարգմանությամբ, իսկ հյուրասիրությունը երեխաների համար իրականություն է դարձել «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի հետ համագործակցությամբ:

Հ.Գ. Բուսաբանական այգում տեղադրել էինք «Փոխիր աշխարհը» արշավի շրջանակում երեխաների կողմից նկարված պատկերներով արկղիկ, որտեղ երեխաներն իրենց դիմումներն են թողել Մարդու իրավունքների պաշտպանի համար:

 

 

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները