Ucom-ը հանդես է եկել «ՈՂՋՈՒ՜ՅՆ, ԱՄԱՌ» առաջարկով և «ՅՈՒՀՈՒ» մանկական ամսագրով

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ucom-ը հանդես է եկել նոր՝ «Ողջու՜յն, ամառ» առաջարկով:

«Ողջու՜յն, ամառ»-ի շրջանակում մինչև հունիսի 30-ը ներառյալ, uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 19900 դրամով նախկին 24900 դրամի փոխարեն: Այս հատուկ առաջարկից օգտվելու դեպքում մանկական հեռախոս-ժամացույցը կարելի է գնել՝ վճարելով 4900 կանխավճար նախկին 6900 դրամի փոխարեն, և 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս uKid խելացի ժամացույցի համար վճարել ընդամենը 1250 դրամ  նախկին 1500 դրամի փոխարեն։

uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն աշխատում է հատուկ՝ uKid սակագնային պլանով։ Այս սակագնային պլանին միանալիս ամսական ընդամենը 2000 դրամի դիմաց երեխան ամեն ամիս կունենա 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում խոսելու համար, 1 ԳԲ շարժական ինտերնետ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում ուղարկելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ uKid խելացի ժամացույցների շնորհիվ ծնողները կարող են միշտ տեղյակ լինել իրենց երեխաների գտնվելու վայրի մասին, սահմանել անվտանգ գոտիներ նրանց համար, իսկ հատուկ SOS կոճակն արտակարգ իրավիճակների ժամանակ թույլ կտա երեխային օգնության դիմել ծնողին:

Այս ամենով Ucom-ի հունիսմեկյան անակնկալները չեն սահմանափակվում: «Երևան» ամսագրի հետ համատեղ Ucom-ն ստեղծել է «Յուհու» մանկական ինտերակտիվ պարբերականը, որը նախատեսված է 7-12 տարեկան երեխաների համար։ «Յուհու»-ի յուրաքանչյուր էջին կա կարդալու, սովորելու, մտապահելու և ստեղծագործելու համար նախատեսված ուսուցողական նյութ։  

«Ամրոցների մասին պատմող էջին, օրինակ, երեխաները ոչ միայն կտեսնեն, թե ինչպես կարելի է դրանք նկարել կամ պատրաստել ձեռքի տակ եղած ամենապարզ նյութերից, այլև կծանոթանան Հայաստանի տարածքում երբևէ կառուցված ամրոցների քարտեզին։ Տիեզերքի մասին պատմող էջում ամենաուշադիրները կգտնեն Իլոն Մասքի Tesla Roadster-ը, ամենափոքրերը կներկեն հատուկ իրենց համար բաց թողնված հատվածները, իսկ ամենախելացիները կծանոթանան հայկական նոր կոմիքսի հերոսների հետ, ովքեր ժամանակակից ինժեներական լաբորատորիայից ինչ-ինչ արկածների արդյունքում հայտնվում են մ․թ․ա․ 8-րդ դարում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

Հավելենք, որ հունիսի 1-ին Ucom-ի մարզային ու կենտրոնական սպասարկման սրահներ այցելած երեխաներն ստացել են պատկերազարդ «Յուհու» ամսագրի իրենց օրինակները:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները