«Քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». Ազարյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, մինչ դրանց անցկացումը տարբեր կազմակերպություններ սոցիոլոգիական հարցումների միջոցով փորձում են պարզել, թե քաղաքական որ ուժերն են տեղ ունենալու ապագա խորհրդարանում:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Բիզնես-դիալոգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ենոք Ազարյանը նշում է՝ այս օրերին շատ կազմակերպություններ են սոցիոլոգիական հարցումներ իրականացնում, երբեմն այս գործընթացներն իրենց մեջ սուբյեկտիվ տարրեր են պարունակում: «Օրինակ՝ որոշ քաղաքական ուժեր, կազմակերպություններ կարող են հետապնդել որոշակի շահեր, հետևապես ամեն անգամ չէ, որ կարող ենք տեսնել օբյեկտիվորեն արտացոլված իրական պատկերը: «Բիզնես-դիալոգն» իր ռուս գործընկերների հետ սոցիոլոգիական հետազոտություններ է կատարել ընտրություններին ընդառաջ։ Մենք դիտարկել ենք ոչ միայն նախընտրական, այլ նաև հետընտրական հնարավոր գործընթացները: Բացի դա, կիրառել ենք տարբերվող մեթոդաբանություն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնում Ազարյանը:

Նշում է՝ իրենք իրականացրել են լրիվ այլ մեթոդաբանությամբ հարցում՝ առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «Լրատվամիջոցները կամ կազմակերպությունները հարցումներ իրականացնելիս հետևում են տարիներ ի վեր հաստատված չափանիշներին: Գաղտնիք չէ, որ մեր անցկացվող հարցումների ժամանակ առաջ է մղվում անձնավորումը: Բայց մենք կարծում ենք, որ առաջնային պետք է լինի հարցը, խնդիրը, դրանից հետո միայն անձը: Բոլորիս առջև ծառացած խնդիր կա, ովքե՞ր են լուծելու այդ հարցերը: Հարցումներ իրականացնելիս քաղաքացիներին տեղեկացնում են, որ մասնակցելու են այս մարդիկ, նշում են նրանց  անունները, հետո հարցնում են, թե ում է քաղաքացին տալու իր ձայնը: Անցկացվող հարցումների ժամանակ հնչեցվում է կուսակցության կամ քաղաքական ուժի առաջնորդի անունը և հարց է ուղղվում՝ ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին: Տպավորություն է, թե ընտրվելու դեպքում միայն այդ անձը պետք է լուծի առաջացած խնդիրները: Տեսեք՝ այս ընտրություններին մասնակցելու է 23 կուսակցություն և 4 դաշինք: Մենք ասում ենք, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի համար, բայց երբ հարցումներ ենք իրականացնում, որոնց ժամանակ շեշտը դնում ենք անձերի վրա, այդ դեպքում անհավասար պայմաններ ենք ստեղծում հատկապես նոր ձևավորված կուսակցությունների համար, այնպես պետք է անել, որ նրանց դեպքում հակաքարոզչություն չլինի»,-նշում է Ազարյանը: Ընդգծում է՝ անձնավորման հետ կապված լավագույն օրինակը ներկայումս Նիկոլ Փաշինյանն է, Հայաստանի կառավարության պարագայում ամբողջությամբ շեշտադրումը դրված է նրա անձի վրա՝ որպես վարչապետի, իսկ կառավարության մյուս անդամներին քաղաքացիներից շատերն անգամ չեն ճանաչում:

Ազարյանն ասում է՝ իրենց կողմից իրականացվող հարցման հիմնական շեշտադրումը դրվել է երեք հարցի վրա՝ ներքին և արտաքին անվտանգություն, սոցիալական արդարություն, աշխատանք և արժանապատիվ կյանք: «Անվտանգություն ասելով՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ: Ներքին անվտանգությունը համերաշխության գաղափարն է: Ընդ որում՝ ներքին և արտաքին անվտանգությունը սերտորեն կապված են իրար հետ: Որքան լարումը մեր երկրում մեծանում է, այնքան ադրբեջանցիները սկսում են հատել մեր սահմանները և առաջ գալ, ուստի կարևոր է երկրի ներքին անվտանգության կայացումը: Հաջորդիվ կարևոր է սոցիալական արդարության գաղափարը: Երրորդ՝ քաղաքացիները պետք է ապահովված լինեն աշխատանքով և կարողանան հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Մեր հարցման ընթացքում առանձնացրել էինք այս երեք գերակա ուղղությունները: Հաջորդիվ մեր քաղաքացիներին հարցնում ենք՝ որն է այն քաղաքական ուժը կամ անձինք, որոնք պետք է լուծում տան այս ոլորտներում առաջացող խնդիրներին, ձեզ ապահովեն աշխատանքով, արժանապատիվ կյանքով և այլն»,-ընդգծում է իրավաբանական գիտությունների դոկտորը:

Այնուհետև Ազարյանը նշում է, թե որն է այն քաղաքական  ուժը որն իրենց հարցման արդյունքում առավելագույն ձայնն է հավաքել, ընդ որում՝ պարզաբանում է, թե ինչու է միայն ամենաշատ ձայն հավաքած ուժի անունը հրապարակում: «Մտավախություն կա, որ եթե հրապարակենք բոլորի անունները, դա կարող է որպես հակաքարոզչություն դիտարկվել քաղաքական որոշ ուժերի և անհատների նկատմամբ: Վերադառնալով հարցումների արդյունքներին: Հարցմանը մասնակցած քաղաքացիները մեր երկրում ներքին կայունության հաստատման, փոխըմբռնման հետ կապված հույսեր են կապում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, նա շփվում է մարդկանց հետ, հոգատար է, իսկ մեր ազգը, ինչ խոսք, հուզական է, և սա նրա համար կարևոր նշանակություն ունի: Աշխատանքի և արժանապատիվ կյանքի ապահովման դեպքում ևս սլաքները լավ իմաստով ուղղվում են դեպի ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Գագիկ Ծառուկյանն իր ստեղծած աշխատատեղերով և գործունեությամբ առաջատարն է: Մարդիկ հույս ունեն, որ նա նոր ներդրումներ կանի, աշխատատեղեր կստեղծվեն: Մարդկանց հուզում են սոցիալական հարցերը, նրանք տեսնում են այն աջակցությունը,որ տարիներ ի վեր ցույց է տվել ԲՀԿ-ն՝ ի դեմս նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Մարդիկ տեսնում են, որ նա այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատեղեր է ստեղծել, ներդրումներ կատարել տնտեսության մեջ: Նրանց համար կարևոր է ներքին կայունությունը, իսկ ԲՀԿ առաջնորդը շփվում է մարդկանց հետ, տարիներ շարունակ եղել է մարդկանց կողքին և իր կերպարով կարող է ապահովել ներքին կայունություն ու անվտանգություն: Այսպիսով՝ ամփոփելով նշեմ, որ Երևանում և մարզերում իրականացված հարցման արդյունքում 1117 հարցվողներից  409 քաղաքացի իմ նշած հարցերի շրջանակում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»,-ասում է Ազարյանը: Կրկին ընդգծում է՝ մյուս կուսակցությունների մասով տվյալներ չեն հրապարակում, քանի որ քաղաքական որոշ ուժերի դեպքում թվերը բավականին փոքր են, իսկ դա նախընտրական այս շրջանում կարող է դիտարկվել որպես հակագովազդ:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները