Անվտանգության առանձնահատուկ միջոցառումներ՝ Փաշինյանի այցի ժամանակ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Վանաձոր քաղաքում: Այս այցի հետ կապված past.am-ի Լոռու աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնել:

Ըստ այդմ, նախ՝ Փաշինյանը հանձնարարել է հանդիպումը կազմակերպել անպայման նույն դահլիճում, որտեղ նախօրեին հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Ասել է, որ սկզբունքի հարց է, ու սպառնացել, որ եթե դահլիճը չլցվի, պատասխանատուները լուրջ խնդիրներ կունենան: Որպեսզի այս հանձնարարությունը պատշաճ կատարվի, ըստ մեր տեղեկությունների, Վանաձորի մերձակա գյուղերից կազմակերպել ու մեքենաներով մարդկանց են բերել հանդիպմանը: Հանդիպումից հետո Վանաձորում Փաշինյանը քայլել է մոտ 300-400 մետր, ընդ որում, այդ ամբողջ տարածքում գտնվող բոլոր շենքերի բոլոր շքամուտքերի մոտ ոստիկաններ են եղել կանգնած: Ըստ մեր աղբյուրների, անվտանգության նման ծավալի «ծրագիր» իրականացնելու համար, տարբեր տեղեկություններով, 20-30 «Գազելով» ոստիկաններ են Երևանից տեղափոխվել Վանաձոր: 

Ավելին, Վանաձորից ստացվող տեղեկություններով, այդ ընթացքում նշյալ շենքերի բնակիչներին թույլ չեն տվել նույնիսկ տանից դուրս գալ: Մի խոսքով, հնարավոր ու անհնար ամեն միջոց կիրառվել է, որ իրենց «գծած» ու պլանավորած ընթացքից որևէ շեղում չլինի:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները