Մոսկվան հայտնվեց խիստ որոշակի դիրքում, Հայաստանի դեմ թշնամական տանդեմով

ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին պայմանագրային պարտավորությունները կատարելու հարցով Հայաստանի դիմումից հետո Մոսկվան հայտնվել է յուրօրինակ ծուղակում։ Ճիշտ են այն պնդումները, որ երկիրը նախ պետք է կարողանա ինքզինքը պաշտպանել։ Միեւնույն ժամանակ, այս պնդումները լիարժեք չեն արտացոլում այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը Մոսկվա-Բաքու շարունակվող ագրեսիայի հետեւանքով։

 

ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը չեն կատարելու այդ պարտավորությունները մի պարզ պատճառով՝ Հայաստանի դեմ կիրառվող պլանը նախագծվել եւ իրականացվում է Մոսկվայից։ Հայաստանն այդ պլանի օբյեկտն է, ռուսական զորքերը կատարում են եւ կատարելու են այդ պլանից բխող «պարտավորությունները»։ Ներկայում Հայաստանի տարածքում իրականացվում է ՌԴ ռազմական ներկայության ճակատային գծի ստեղծումը Բաքվի զինված ներխուժումների միջոցով։

 

Ռուսաստանն, այսպիսով, նախ մերժելով Մինսկի խմբի լեգիտիմ մանդատի շրջանակում կարգավորումն ու ներկայում էլ՝ պայմանագրային պարտավորությունների կատարումը, բացահայտ բռնում է խիստ որոշակի դիրք՝ հակամարտության կողմ՝ ընդդեմ Հայաստանի, թշնամական տանդեմով։

 

Եթե Մինսկի խմբի պարագայում Մոսկվան պատճառաբանեց հակաարեւմտյան եւ խմբի անգործության վերաբերյալ «փաստարկներով», դրան վերապահելով միայն հումանիտար խնդիրներ ու երբեմն միանալով հայտարարություններին, ապա ուղիղ պարտավորությունների պարագայում փաստարկներ չկան, քանի որ արանքում «թուրք» ու «արեւմուտք» չկան։ Հայաստանի դիմումից հետո ռուսական ու Հայաստանի ռուսանպաստ մեդիայում շրջանառության մեջ դրված հնամաշ քարոզչական թեզերը վկայում են փաստարկների բացակայությունը։ Իրականում, Մոսկվայի փաստարկներն ավարտվել են ավելի վաղ՝ եռակողմ հայտարարությամբ։

Ռուս փորձագետները գտնում են, որ Ռուսաստանը հայտնվել է ծուղակում այն բանից հետո, երբ Հայաստանը դիմեց պարտավորությունների կատարման հարցով, եւ Մոսկվան մերժեց, հանձնելով իր դաշնակցին։ Ներռուսական շրջանակների դժգոհություններին ի պատասխան ՌԴ ղեկավարությունն ասում է, թե Հայաստանին չեն օգնում Ադրբեջանին ՀԱՊԿ գայթակղելու նպատակով։

Հայաստանը պետք է պաշտպանի իր սահմանները, միաժամանակ՝ ուղիղ ագրեսիայի դեպքում պետք է դիմի պայմանագրային պարտավորությունների կատարման համար, առավել եւս, որ ագրեսիայի կողմերից մեկը Ռուսաստանն է, որի «կարգավորման պլանը» Հայաստանի սահմանները դրել է վտանգի տակ՝ հայկական ռազմական բաղադրիչի սահմանափակման՝ Բաքվին տրված ռուսական երաշխիքների պայմաններում։

Սադրանքները շարունակվելու են, ռուսական ու Հայաստանի ռուսանպաստ քաղաքական-մեդիա շրջանակներում հնամաշ քարոզչության նոր ալիքը դրա «ֆոնային նախապատրաստությունն» է։ Հայաստանի իշխող ու ընդդիմադիր խմբերի պատասխանատվությունը խիստ որոշակի է եւ ամբողջական։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները