Ուսուցիչը պետք է աշխատանքային առաջխաղացում ունենա. սկսնակ ուսուցչից հասնի մինչ մենթոր ուսուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի», Կրթության պետական տեսչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի մի շարք հիմնական դպրոցների տնօրեններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ ակնկալում է շահագրգիռ քննարկում: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները։ Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական մասի:

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացում

Առաջինն ուսուցիչների գործունեությանը միտված փոփոխությունն է՝ նրանց ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկյունից: Նախագիծը ենթադրում է ուսուցիչների մասնագիտական զարգացման ու աշխատանքային առաջխաղացման հնարավորություն, և այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրում և դրա փոխկապակցում ուսուցչի վարձատրության չափի հետ:

«Ուսուցիչը պետք է աշխատանքային առաջխաղացում ունենա. սկսնակ ուսուցչից հասնի մինչ մենթոր ուսուցիչ, ինչը նրան թույլ կտա վերապատրաստել մյուս ուսուցիչներին և իր փորձը կիսել նրանց հետ: Այս տրամաբանության մեջ կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ: Կփոխվի նաև ատեստավորման գործընթացի տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որովհետև ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ պետք է լինի տարբերակված մոտեցում»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ ըստ այդմ՝ պետք է տարբեր լինի նաև փորձառու և սկսնակ ուսուցիչների խմբերի նկատմամբ վերապատրաստման քաղաքականությունը:

Ներառական կրթություն

Ըստ փոխնախարարի՝ երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ներկա գործիքակազմը այդ հնարավորությունը չի տալիս:

«Այս փոփոխությունը հետագայում կարտացոլվի թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական անձնակազմերի տեսանկյունից: Կարևոր են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացի հետ կապված փոփոխությունները: Դրանք փոխկապակցված են նաև այն զուգահեռ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ գնահատման տեսանկյունից, որոնք արդեն ընդունել է ԱԺ-ն: Դրանցում ներդրված են մի շարք նոր հասկացություններ, օրինակ՝ խելամիտ հարմարեցումների գաղափարը և այլն»,- փաստել է փոխնախարարը՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:

Հանրակրթության բովանդակության փոփոխություն

Նախարարի տեղակալի խոսքով՝ երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձելով ներդաշնակեցնել փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները ու դրանք բերել մեկ ընդհանուր դաշտ:

Հանրակրթության կառավարում

Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ:

«Նախատեսում ենք, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացնել, այլ ներդնել ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Այդ նպատակով կարևորել ենք նաև հաշվետվողականության խնդիրը, երբ յուրաքանչյուր տարի տնօրենը պետք է ներկայացնի ծրագրի կատարողական, որի արդյունքում խորհուրդը եզրակացնի՝ այն բավարա՞ր է, թե՞ ոչ: Այսինքն՝ սրանով ցանկանում ենք ուժեղացնել դպրոցի ծրագրային զարգացման տրամաբանությունը: Հավաստագրման փուլում արդեն անձինք ընտրվում են, հետևաբար տնօրենի ընտրության փուլում մեր խնդիրն է՝ ընտրություն անել այդ մարդկանց ներկայացրած ծրագրերի միջև»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են զարգացման ծրագրի ձևաչափը և պահանջները: Նա նշել է, որ միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:

Նախարարի տեղակալի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում պետական գերատեսչությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները