Ում օգտին են քվեարկելու ընտրողները․ հարցման արդյունքներ

Հայաստանում «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցմանը մասնակցած քաղաքացիների  31,9 տոկոսը երկրի առջև ծառացած խնդիրներից ամենասուրը համարում է անվտանգայինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով անցնող շաբաթվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքները:

 

«Որոնք են ձեր կարծիքով ներկա պահին Հայաստանի Հանրապետության առջև կանգնած ամենասուր խնդիրները: Այստեղ մի քանի պատասխան կարող էին տալ մեր ռեսպոդենտները: 31.9 տոկոսը նշել է անվտանգության խնդիրները: Խաղաղության պահպանումը և պատերազմի չվերսկսելը՝ նշել է 28,1 տոկոսը, 25,2 տոկոսը նշել է սահմանների հստակեցման խնդիրը, 13,3 տոկոսը նշել է տնտեսության կայունացումը և 13 տոկոսը նշել է գերիների վերադարձը»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ մանրամասնելով, որ  քաղաքական անկայունության խնդիրը նշել են հարցվածների 6 տոկոսը, իսկ բանակի ու զինված ուժերի վերականգնումը՝ 5,7 տոկոսը:

 

Նավասդարդյանը ներկայացրեց նաև առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները:

 

Հարցման արդյունքներով՝  2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ պատրաստվում է մասնակցել հարցմանը մասնակցած  քաղաքացիների 57,3 տոկոսը:

«Պատրաստվու՞մ եք մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին իրականացվելիք խորհրդարանական ընտրություններին հարցին 57,3 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է,  16,1 տոկոսը նշել է, որ  ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չի մասնակցելու 11,1 տոկոսը և միանշանակ չի մասնակցելու 14 տոկոսը, իսկ 1,6 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-հավելեց Նավասարդյանը:

Նա ներկայացրեց նաև հարցման արդյունքները, թե ում օգտին կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ. մասնակից քաղաքացիների 22,9 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը:

«17,5 տոկոսը նշել է  «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3,8 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցություն՝ 2,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2,7 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 2,3 տոկոսը և Ազգային Դեմոկրատական Բևեռ 1,7 տոկոսը: «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը հավաքել է 1,6 տոկոս և «Հայոց հայրենիք» կուսակցությունը 0,6 տոկոս, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը 0,5 տոկոս»,-մանրամասնեց Նավասարդյանը՝ հավելելով, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների 15,2 տոկոսը նշել է, որ  ոչ ոքի չի ընտրելու, 14,5 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 11,5 տոկոսը  դժվարացել է պատասխանել:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները