Ucom Digital Lab-ի սաները շարունակում են բարձրակարգ տեխնիկական կրթություն ստանալ

Շուրջ երեք տարի է, ինչ «Այբ» դպրոցում Ucom-ի աջակցությամբ գործում է Ucom Digital Lab բացառիկ համակարգչային սենյակ-լաբորատորիան: Այն նախատեսված է դպրոցի 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր սենյակ-լաբորատորիայում հնարավորություն ունեն հմտանալու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեջ, սովորելու ծրագրավորում, համադրելու համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ:

«Որպես նորարար ընկերություն՝ մենք միշտ ջանացել ենք Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում պայմաններ ու հնարավորություններ ստեղծել առաջատար տեխնոլոգիաների միջոցով որակյալ և բարձրակարգ կրթության ապահովման համար: Այսօր արդեն հստակ տեսնում ենք Ucom Digital Lab համակարգչային սենյակ-լաբորատորիայի սաների առաջընթացը և մի քանի տարվա աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Ucom ընկերության շնորհիվ «Այբ» դպրոցին ընձեռվեց  հնարավորություն անցկացնելու «ինֆորմատիկա» առարկայի  դասերն առավելագույն արդյունավետ կերպով` օգտվելով ժամանակակից համակարգիչներից: Բացի հիմնական ուսումնական ծրագրերից (MS Word, MS Excel, Power Point)՝ մեր սաները հնարավորություն ունեն իրականացնելու ստեղծագործական նախագծեր` օգտվելով ինչպես պարզ ծրագրերից, օրինակ՝ Paint, Scratch, Typing, այնպես էլ ծրագրավորման լեզուներից՝ HTML, Javascript և այլն»,- ասել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը։

Բացի դրանից, Ucom Lab-ի օգնությամբ դպրոցում իրականացվում է նախագծային ուսումնառություն, երբ «ինֆորմատիկա» առարկան ներառվում է այլ առարկաների նախագծային աշխատանքների մեջ, և արդյունքում ստեղծվում են ուսումնական նյութեր, որոնք կիրառելի են դառնում հետագա սերունդների համար: Օրինակ՝ «մայրենի» և «կերպարվեստ» առարկաների դասերին օգտվելով Scratch ծրագրից՝ «Այբ» տարրական դպրոցի սաները ստեղծում են առակներ, որոնք դառնում են ուսումնական նյութ հաջորդող սերունդների համար:

«Ուրախալի է և ոգևորիչ այն փաստը, որ Ucom Lab-ը կիրառվում է ոչ միայն  որպես ինֆորմատիկայի դասասենյակ, այլև մի վայր, որտեղ յուրաքանչյուր առարկայական ուսուցիչ կարող է արդյունավետ դաս անցկացնել՝ օգտվելով ժամանակակից համակարգիչներից»,- նշել է «Այբ» հիմնական դպրոցի տնօրեն Սիլվիա Նաջարյանը:

Այս նախագծի նպատակը մասնագիտական զարգացում և այլընտրանքային կրթության, նոր գաղափարների, ոգեշնչման ու շփումների հետաքրքիր ու պահանջված ձևեր ապահովելն է: Նախագիծը կրթական է և որևէ շահույթ չի հետապնդում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները