ՌԴ ԱԳՆ-ն Արցախի ճանաչման հարցի առջեւ․ Մոսկվան ակնհայտորեն խճճվել է

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ Մինսկի խմբի ձևաչափը միջազգային մեծ աջակցություն ունի: Զախարովան ասել է, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, շարունակում են առարկայական մնալ: Նա հիշեցրել է 2021 թվականի ապրիլի 13-ին համանախագահ երկրների հայտարարությունը, որում ընդգծվում էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը»:

 

Խոսելով Բաքվի զինվորականների Հայաստանի տարածք ներխուժելու մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «այդ միջադեպն անմիջական առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը` դրան հաջորդող սահմանագծմամբ», ասել է Զախարովան:

 

Հետաքրքիր է, եթե Արցախի խնդիրը կապ չունի Հայաստանի տարածք ներխուժման եւ սահմանագծման հետ, ինչու է դա ներառված եռակողմ փաթեթում, եւ ինչու են Պուտինն ու Ալիեւը դրանք կապում միմյանց հետ, այն է՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա Արցախի կարգավիճակից հրաժարվելու եւ «Ադրբեջանի ամբողջությունը ճանաչելու» պայմանով։ Եթե կապ չունի, այդ դեպքում ինչո՞ւ չճանաչել Արցախը եւ այդպիսով ամբողջացնել «վերջնական ու համապարփակ լուծումը»։

 

Իսկ եթե Ղարաբաղի խնդիրն ու զինված ներխուժումը կապ չունեն միմյանց հետ, այդ դեպքում ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել՝ հորդորում է հայկական կողմին ուժ չկիրառել, փոխարենը՝ ռուսական այդ բլոկը կրկին հարցի լուծումը կապում է սահմանազատման հետ։

Մոսկվան ակնհայտորեն խճճվել է իր հակահայ եռակողմ կոչված նախաձեռնությունների եւ հայկական շահերի շուրջ միջազգային աննախադեպ աջակցության իրավիճակում, եւ այս հանգամանքը ավելի է խորանում։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները