Յունիբանկը և Visa-ն քարտապաններին նվիրում են երկօրյա արձակուրդ

Յունիբանկը Visa- ի հետ համատեղ սկսել է նոր արշավ, որի շրջանակներում Visa NON Cash քարտապաններին հնարավորություն է ընձեռել նվեր ստանալ  երկօրյա ուղևորություն երկու անձի համար Հայաստանում:  «Հանգստացի՛ր Յունիբանկի և Visa-ի հետ» արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է անկանխիկ վճարումներ կատարել Visa NON Cash վարկային քարտով Հայաստանի տարածքում գտնվող  վաճառքի և ծառայությունների մատուցման կետերում՝ խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, դեղատներում, հյուրանոցներում և այլն: Ամսական ամենաշատ գումարի վճարումներ կատարած երկու մասնակիցներին բանկն ու Visa-ն կնվիրեն երկօրյա ուղևորություն երկու անձի համար հայաստանյան հարմարավետ հյուրանոցներից մեկում:Արշավն կիրականացվի մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը:
 
«Մենք Հայաստանում ակտիվորեն զարգացնում ենք անկանխիկ վճարումները՝ որպես հարմարավետ ու անվտանգ այլընտրանք մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք, որպեսզի մեր քարտերով հնարավոր լինի գործարքներ կատարել ամենուր: Քարտերով անկանխիկ վճարումներ կատարելը խրախուսելու համար  Visa-ի հետ որոշեցինք իրականացնել այս արշավը և աջակցել մեր հաճախորդներին», - ասում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը: 
 
Յունիբանկը թողարկել է ավելի քան 400 000 քարտ, որից 170 000-ը` Visa: Բանկի ենթակառուցվածքը ներառում է 113 բանկոմատ և 141 վճարային տերմինալ: Այսօր ամենապահանջվածներից են Visa payWave անհպում քարտերը, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին: Յունիբանկի քարտապանները նաև կարող են օգտվել UniMobile բջջային հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից:
 
«Հայաստանում Visa քարտապաններն ամեն օր կատարում են մեծ թվով գնումներ: Մեր համատեղ արշավի նպատակը ցույց տալն է , որ անկանխիկ վճարումները ոչ միայն հեշտ են և հարմար, այլ նաև՝ շահավետ են:  Մենք բարձր ենք գնահատում Visa քարտապանների և մեր գործընկեր՝ Յունիբանկի լոյալությունը և ցանկանում ենք Visa –ի հետ վճարումներն ավելի հաճելի դարձնել բանկի հաճախորդների համար՝ նվիրելով նրանց հանգստյան փաթեթ», - նշում է  Visa-ի Կովկասյան տարածաշրջանի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոշը:  
 
 Հիշեցնենք, որ 2020 թ.-ին Յունիբանկն արժանացավ Visa-ի  կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին: 

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները