«Transformation of the future». TEDxMoskovyanStSalon կոնֆերանս

Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ TEDxMoskovyanSt կոնֆերանսը՝ «Երիտասարդները հանուն փոփոխության» Քաղաքացիական Հասարակություն ՀԿ-ի,  IDBank-ի ու Idram-ի գործակցության շնորհիվ։

«Ապագայի փոխակերպումը»՝ Transformation of the future թեմայի շուրջ իրենց մտորումները ներկայացրին 6 խոսնակներ։ Կոնֆերանսի նպատակն է բաց հարթակ տրամադրել բոլոր նրանց համար, ովքեր ունեն արժեքավոր գաղափարներ և պատրաստ են կիսվել դրանցով։

2020 թվականը փոխակերպումների տարի էր, ասում են միջոցառման կազմակերպիչները, մի շարք ոլորտներ գոյատևելու համար անցան փոխակերպման բարդ ու երբեմն ոչ միանշանակ ուղի։ 

 «Փոխակերպումների խաչմերուկում որոշեցինք անդրադառնալ ապագային, քանի որ այսօր, ավելին, քան երբևէ մենք կարիք ունենք գոնե ուրվագծելու ապագա փոխակերպումները, ունենալու զարգացման տեսլական ու ռազմավարություն։ Ու քանի որ ունենք իրենց ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել, TEDxMoskovyanSt-ի մեր գործընկերների հետ որոշեցինք նախաձեռնել այս կոնֆերանսը՝ իհարկե հնարավորություն տալով նաև այլ ոլորտների պրոֆեսիոնալներին կիսվելու իրենց արժեքավոր գաղափարներով ու միգուցե ինչ-որ բան փոխելու մարդկանց մտածելակերպում»,- ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար, TEDxMoskovyanSt-ի վարող Տաթևիկ Վարդևանյանը։

Нет описания.

TEDxMoskovyanSt-ի խոսնակներն էին՝

  1. Իրինա Փահլևանյան - «INDIGAMI» Երեխաների զարգացման կենտրոն - համահիմնադիր
  2. Նինա Գրիգորյան - Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ - Անձնակազմի զարգացման ծրագրեր 
  3. Սերգեյ Առաքելյան - IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն
  4. Անահիտ Վարդանյան - ՍՄԱՐԹ ծրագրերի նորարարության պատասխանատու, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ
  5. Կարեն Նալբանդյան - IDBank-ի Բիզնեսի զարգացման տնօրեն
  6. Նարեկ Ամիրխանյան - «Միլենիում 5» ստեղծարար գործակալության տնօրեն և գործընկեր

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը խոսեց մեր օրերում իրական ինքնությունից ոչ պակաս կարևոր թվային ինքնությունից․ ինչպես անվտանգ նավարկել թվային օվկիանոսում, ինչ է նշանակում տրամադրել անձնական տվյալներ և ինչի կարող է դա բերել։ 

IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ ներկայացրեց ֆինանսական, տեխնոլոգիական վերափոխման գործընթացներն ու ոլորտի զարգացման հնարավոր սցենարները Idram&IDBank հարթակի օրինակով։

«Հաշվի առնելով IDBank-ի և Idram-ի համագործակցության հաջողված փորձը և TEDx-ի ձևաչափը՝ որոշեցինք ոչ միայն մեր փորձով կիսվել, այլ նաև հնարավորություն տալ այլ խոսնակների ներկայացնելու ապագայի տրանսֆորմացիայի իրենց տեսլականը։ Առհասարակ այսօր արդեն կարող ենք փաստել, որ ֆինտեխ ոլորտում Idram ու IDBank-ը դարձան մեր երկրում այդքան սպասված փախակերպումների շարժիչ ուժը»,- ասել է Idram-ի մարքեթինգի տնօրեն Գոռ Ամիրյանը։

TEDxMoskovyanSt-ի հիմնադիր և գլխավոր կազմակերպիչ Գրիգոր Ջանիկյանը Idram-ի և IDBank-ի հետ համագործակցությունը հաջողված է համարում․ «2020 թվականից ի վեր տեղի են ունենում փոփոխություններ, որոնց մի մասն էլ մենք ենք կազմում, ու որոշեցինք համատեղ ծրագիր իրականացնել ապագայի տրանսֆորմացիայի մասին։ Խոսնակներին ընտրել ենք TED հիմնական սկզբունքներին համապատասխան, ըստ որի խոսնակներ կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն նորարար գաղափարներ, ասելիք և ցանկություն կիսվելու հանդիսատեսի հետ»,-եզրափակել է Գրիգոր Ջանիկյանը։ 

Առաջին TED կոնֆերանսն անցկացվել է 37 տարի առաջ Կալիֆոռնիայում․ կոնֆերանսի գլխավոր նպատակն է տարածել արժեքավոր գաղափարներ։ TEDx ֆորմատը ստեղծվել է հենց TED-ի կողմից՝ հնարավորություն տալու տարբեր երկրների տեղական ընկերություններին կազմակերպելու TED անկախ կոնֆերանսներ։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը
Ամենաընթերցվածները